«Բորուսիան» Յարմոլենկոյի համար 20 մլն եվրո է առաջարկել
Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն կարող է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում»: Այս մասին հայտնում է «Tribuna»-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական ակումբը պաշտոնական առաջարկ է ներկայացրել՝ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 20 մլն եվրոյով գնելու համար: «Դինամոյի» հետ նրա պայմանագրում փոխհատուցման գումարի չափը հենց այդքան է նշված:
Կիևյան ակումբի համաձայնության դեպքում կողմերը կարող են գործարքն ավարտել մինչև երկուշաբթի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ