Իկեր Կասիլյաս. «Ռեալը» հիմա լավ վիճակում է»
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը վստահ է, որ իր նախկին ակումբը` Մադրիդի «Ռեալը», նոր մրցաշրջանում հաջողության կհասնի, չնայած որ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում ոչ-ոքի է արձանագրել Խիխոնի «Սպորտինգի» հետ խաղում:
Դարպասապահը նաև նշել է, որ «Արքայական թիմի» կազմում հետաքրքիր ֆուտբոլիստներ կան:
«Ինձ թվում է, որ «Ռեալը» հիմա լավ վիճակում է: Թիմը վատ չէ համալրվել, չնայած մինչ այդ էլ հետաքրքիր ֆուտբոլիստներ կային կազմում: «Սպորտինգի» հետ առաջին տուրի խաղում գրանցված ոչ-ոքին ոչ մի կերպ չի անդրադառնա վերջնական արդյունքի վրա: Այդ երկու միավորը պետք է փոխհատուցել, իսկ ողջ մրցաշրջանը դեռ առջևում է»,- Կասիլյասի խոսքերը մեջբերել է «Marca»-ն: