Դե Հեայի տեղափոխությունը «Ռեալի» մեղքով չի կայացել
«Մանչեսթեր Յունայթեդը», կապված դարպասապահ դե Հեայի՝ «Ռեալ» տեղափոխության ձախողման հետ, մամուլի հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ «Ռեալը» ուշ է դիմել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի գնման առաջարկով:
«Ռեալն» առաջին լուրջ առաջարկը ներկայացրել է տրանսֆերային պատուհանի փակումից մեկ օր առաջ, սակայն ակումբները պայմանավորվածության էին հասել միայն այն գործարքի հարցում, որը ներառում էր Նավասի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»,- նշված է հաղորդագրության մեջ:- Ժամը 20:42-ին մենք «Ռեալին» ուղարկեցինք Նավասի ու դե Հեայի վերաբերյալ փաստաթղթերը: «Ռեալը» վերադարձրեց փաստաթղթերն առանց ստորագրության էջի: 22:40-ին «Մանչեսթեր Յունայթեդը» նկատելի փոփոխություններով փաստաթղթեր ստացավ, ինչը միանգամից վտանգի տակ դրեց գործարքը: Եվ միայն 22:55-ին ենք «Ռեալից» փաստաթղթեր ստացել, որոնք հաստատում են դե Հեայի տեղոփոխությունը:
Իսկ Նավասի վերաբերյալ փաստաթղթերը մենք այդպես էլ չստացանք:
«Մանչեսթեր Յունայթեդն» ամեն ինչ ժամանակին է արել,իսկ գործարքը չի կայացել երկու պատճառով. կամ «Ռեալը» ժամանակին չի ուղարկել դե Հեայի փաստաթղթերը FIFA TMS-ի համակարգ, կամ ժամանակին դրանք չի ուղարկել Լա լիգայի գրասենյակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ