Սիմոնա Հալեպ. «Մեծ սաղավարտում» առաջին անգամ հաջող մեկնարկեցի»
Ռումին Սիմոնա Հալեպը նորզելանդացի Մարինա Էրակովիչի հետ «US Open»-ի առաջին շրջանի խաղից հետո շեշտել է, որ իրեն հաջողվել է ագրեսիվ խաղալ: Աշխարհի երկրորդ ռակետն առաջին սեթն իր օգտին է գրանցել 6:2 հաշվով, իսկ երկրորդում, երբ հաշիվը 3:0 էր՝ հօգուտ նրա, մրցակիցը ծնկի վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել խաղը:
«Մեծ սաղավարտում» առաջին անգամ հաջող մեկնարկեցի,- Հալեպի խոսքերը մեջբերել է WTA-ի պաշտոնական կայքը:- Լավ խաղ ստացվեց: Ինձ հաջողվեց ագրեսիվ խաղալ: Եվ հարվածներս, և ընդունումը լավ մակարդակի վրա էին: Ընդհանուր առմամբ՝ ես վստահ էի և մրցակցուհուս հնարավորություն չտվեցի պարտադրել իր խաղը»: