Ռումյան Հովսեփյանը տեղափոխվել է «Ստալ»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը պայմանագիր է ստորագրել Դնեպրոձերժինսկի «Ստալի» հետ, որը ներկայացնում է Ուկրաինայի Պրեմիեր լիգան:
Ֆուտբոլիստն այդ երկրի առաջնությունում ելույթների փորձ ունի: 2015 թ. նա պաշտպանել է Դոնեցկի «Մետալուրգի» մարզական պատիվը, որից հետո տեղափոխվել է Երևանի «Փյունիկ»: Նա արդեն հայտավորված է «Ստալի» կազմում, և սպասվում է, որ կմասնակցի «Վորսկլայի» հետ սեպտեմբերի 12-ին կայանալիք հանդիպմանը:
Ավելացնենք, որ «Ստալն» այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը՝ 6 խաղից հետո իր ակտիվում ունենալով 7 միավոր: