Սիմոնյանն ու Ալաևը պահպանել են իրենց պաշտոնները ՌՖՄ-ում
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կմնա իր պաշտոնում: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»: Նա նշել է, որ միությունում ոչ մի հեղափոխություն չի կատարվի: Հիշեցնենք, որ Սիմոնյանը ՌՖՄ-ի նախագահի պաշտոնակատարն էր 2015 թ. մայիսից:
«ՌՖՄ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում աշխատանքը կշարունակի Ալաևը: Իսկ գերազանց գլխավոր քարտուղար, կարծում եմ, կարող է լինել Ալեքսեյ Սորոկինը,- ասել է Մուտկոն:- Նիկիտա Սիմոնյանը կմնա փոխնախագահ: Մյուսների առումով կտեսնենք՝ ով է իր տեղում, ով՝ ոչ: Ամեն ինչ աշխատանքը ցույց կտա: Ոչ մի հեղափոխություն չի լինի»: