Ավանդականը՝ Արտաշատում
Անցել է 28 տարի, իսկ գյումրեցի մեծանուն հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի սահմանած Եվրոպայի ռեկորդը (8 մ 86 սմ) դեռևս մնում է անսասան: Նվաճումը գահընկեց անել չեն կարողանում նաև ռեկորդակրի անվան մրցանակները վիճարկող միջազգային ավանդական մրցաշարի մասնակիցները:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա հերթական միջազգայինը: Խաղարկվող պարգևների համար պայքարի կբռնվեն յոթ երկրներից ժամանած հեռացատկորդները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ռ. Էմմիյանը Գյումրու մանկավարժական և Երևանի տնտեսագիտական համալսարանների շրջանավարտ է, ԽՍՀՄ, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ…
2010 թ.-ից Էմմիյանը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է:
Այս տարվա փետրվարի 15-ին գյումրեցի նշանավոր վարպետը տոնեց իր ծննդյան 50-ամյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ