Քոուլը «Ռոմայում» ստացել է 0 համարի մարզաշապիկը
«Չելսիի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը չի հայտավորվել ընթացիկ մրցաշրջանի համար, բայց մնացել է իտալական ակումբում, չնայած բազում խոսակցություններին: Լրատվամիջոցներում շատ էին խոսում անգլիական «Նյուքասլ» տեղափոխության մասին, բայց Էշլին հրաժարվել է վերադառնալ հայրենիք: Ռուդի Գարսիան այևս չի նախատեսում օգտագործել 34-ամյա ֆուտբոլիստին, բայց ակումբի պաշտոնական կայքը կարծում է, որ Քոուլն ընթացիկ մրցաշրջանում կկրի 0 համարի մարզաշապիկը:
Հիշեցնենք որ 2014-2015 թթ. մրցաշրջանում Քոուլն անցկացրել է 11 խաղ, իսկ նրա պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի: