Ռումենիգե. «Բավարիան» մերժել է Մյուլլերի տրանսֆերի վաճառքի խոշոր առաջարկը»
«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ Թոմաս Մյուլլերն ամռանը եղել է մի շարք ակումբների տրանսֆերային նպատակը:
«Ես կարող եմ հաստատել, որ առաջարկված գումարները շատ մեծ էին,- հայտարարել է նա «PASpots»-ին տված հարցազրույցում:- Եթե բանկի մենեջեր կլինի, նման առաջարկը կընդունվեր: Բայց որպես ֆուտբոլային ակումբ՝ կարող ենք թույլատրել մեզ՝ պահպանելու նման խաղացողին:
Կարելի է ճշգրտորեն ասել, որ այն բանից հետո, երբ անգլիական Պրեմիեր լիգայի խաղերի հեռարձակման իրավունքներից ստացված եկամուտներն աճեցին, «Բավարիայի» համար դժվար է պահպանել իր խաղացողներին»:
Հիշեցնենք, որ ամռանը լուրերը Մյուլլերին կապում էին այնպիսի ակումբների հետ, ինչպիսին են Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Հաղորդվել է, որ մանկունիանցիները պատրաստ են Մյուլլերի տրանսֆերի համար վճարել 80 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին