Կոզակ. «Իսպանիայի հավաքականն ուժեղագույնն է Եվրոպայում»
Սլովակիայի ազգային հավաքականի մարզիչ Յան Կոզակը կարծիք է հայտնել առաջիկա մրցակցի մասին:
«Մենք իսպանացիների հետ գրեթե մեկ տարի առաջ ենք խաղացել ու լավ ենք խաղացել: Սակայն 11 ամիսը մեծ ժամանակահատված է,- մարզչի խոսքերը մեջբերել է AS-ը:- Խփելով գոլ՝ մենք հավատացինք հաղթանակին: Շատ էինք ուզում հաղթել, և մեր ֆանատների օգնությամբ դա մեզ հաջողվեց: Արժանի էինք այդ հաղթանակին, սակայն նշված հանդիպումից շատ ժամանակ է անցել, ու շատ բան է փոխվել: Իսպանիայի հավաքականն ավելի ուժեղ է դարձել: Մենք դիմակայելու ենք Եվրոպայի լավագույն հավաքականին»:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը սլովակներն իրենց օգտին են գրանցել 2:1 հաշվով: Յան Կոզակի թիմը հաղթել է «C» խմբում անցկացրած բոլոր 6 խաղերում, և նրան Եվրոպայի առաջնության ուղեգրից ընդամենը մեկ քայլ է բաժանում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին