Մորտեն Օլսեն. «Հիմա պետք է կենտրոնանանք Հայաստանի հավաքականի հետ հանդիպման վրա»
Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը Ալբանիայի ընտրանու հետ Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի խաղում արձանագրած գոլազուրկ ոչ-ոքիից հետո հայտարարել է, որ գոհ է իր սաների գործողություններից: Մարզիչը բարձր է գնահատել նաև մրցակցի դարպասապահի խաղը:
«Առաջին խաղակեսում Դանիայի հավաքականը լավ էր դիտվում,- Օլսենի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Երկրորդ կեսում ձգտեցինք փոփոխություններ կատարել մեր խաղում: Դա օգնեց՝ ստեղծելու մի շարք գոլային պահեր, սակայն մրցակցի դարպասապահը ֆանտաստիկ թռիչքներ էր կատարում: Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի: Հիմա պետք է կենտրոնանանք Հայաստանի հավաքականի հետ հանդիպման վրա»: