«Պորտուն» Չեմպիոնների լիգայի մասնակիցներին առաջարկում է օգնել փախստականներին
Պորտուգալական «Պորտուն» ուզում է ակումբների ուշադրությունը բևեռել սոցիալական խնդիրների վրա՝ Չեմպիոնների լիգայի մասնակիցներին առաջարկելով յուրաքանչյուր տոմսի վաճառքից 1 եվրո հատկացնել փախստականներին: Այս մասին հայտնում է «Պորտուի» պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ «Պորտուն» այս նախաձեռնությամբ նամակով դիմել է ՈՒԵՖԱ-ին: Նման գործողություններով պորտուգալացիները ցանկանում են աջակցել միգրանտներին, ովքեր ձգտում են հայտնվել Եվրոպայում: Հիշեցնենք, որ այս իրավիճակը մի շարք երկրներում հումանիտար ճգնաժամ է առաջացրել:
Պորտուգալացիները մեկանգամյա ակցիա են առաջարկում: Գումարները պլանավորում են հավաքել 32 ակումբներից յուրաքանչյուրի տնային առաջին հանդիպման տոմսերի վաճառքից: