Սարգիս Հովսեփյան. «Հայաստանի հավաքականը մանկական սխալներ գործեց»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Սերբիայի ընտրանուց «Եվրո-2016»-ի ընտրական փուլի խաղում 0:2 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ իր թիմը չափազանց շատ սխալներ է գործել: Նա նշել է, որ կվերանայի ազգային թիմի կազմը:
«Լավ սկսեցինք խաղը,- Հովսեփյանի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Սակայն մրցակիցը կարողացավ առավելության հասնել մեր պաշտպանության նկատմամբ: Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը ողջ խաղի ընթացքում չցուցադրեց իր ֆուտբոլը, իսկ դա բավարար չէ հաղթանակի համար: Մենք մանկական սխալներ գործեցինք պաշտպանությունում: Կարող եմ վստահեցնել, որ նրանք, ովքեր վատ խաղ են ցուցադրել, ապագայում խաղադաշտ չեն մտնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ