Ռահիմ Ստեռլինգ. «Երբեք չեմ հրաժարվել հավաքականում խաղալուց»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստեռլինգը շեշտել է, որ երբեք չի հրաժարվի Անգլիայի հավաքականում խաղալուց: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին ֆուտբոլիստը, պատճառաբանելով հոգնածությունը, խնդրել է իրեն չընդգրկել մեկնարկային կազմում Էստոնիայի ընտրանու հետ Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի խաղում:
«Մարզիչն ինձ հարց ուղղեց, և քանի որ ես ազնիվ մարդ եմ, ազնիվ էլ պատասխանեցի,- Ստեռլինգի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:- Հոջսոնը հարցրեց, թե ինչպես եմ ինձ զգում: Պատասխանեցի, որ ամեն ինչ կարգին է, բայց ոտքերս հոգնածություն են զգում: Չեմ ասել, որ չեմ ուզում խաղալ կամ ինչ-որ բան՝ նույն ոգով: Պարզապես չեմ ստել ու հայտարարել, որ պատրաստ եմ 100 տոկոսով: Հնարավոր է, որ այդ զրույցից հետո մարզիչը որոշեց ինձ խաղադաշտ չմտցնել: Բայց ես ուղղակի ազնիվ էի»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ