«Լուժնիկիի» հրդեհը մարել են
Մոսկվա քաղաքի համապատասխան ստորաբաժանումները մարել են «Լուժնիկի» մարզադաշտի հրդեհը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«20 քառակուսի մետր վրա բռնկված շինարարական մնացորդի հրդեհը մարված է»,- հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի քաղաքային վարչության աշխատակիցը:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե խաղադաշտում, այլ նրա շուրջը, և շինանյութեր են այրվել:
«Շինանյութերն էին այրվում: Փողոցում դրանք պահեստավորված էին, վերևում զոդման աշխատանքներ են ընթանում, և կայծից հրդեհ է ծագել: Այն արդեն լիովին մարվել է: Վնասը գնահատելը դժվար է, քանի դեռ աշխատանքները չեն ավարտվել»,- ասել է «Լուժնիկիի» շինարարական վերահսկողության բաժնի ղեկավար Մուրատ Ահմադիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին