Ժոզե Մոուրինյո. «Եթե խաղացողները դադարեն վստահել ինձ, ես կհեռանամ»
Պորտուգալացի մասնագետն անվանել է այն միակ հանգամանքը, որը կարող է իր պաշտոնանկության պատճառը դառնալ:
«Մարդիկ կարող են ասել այն ամենը, ինչ կկամենան: Սակայն ես կարծում եմ, որ իմ պաշտոնանկության հարցով պետք է ուղղակիորեն դիմել ֆուտբոլիստներին: Վերցրեք անկետաներն ու շաբաթվա ընթացքում եկեք Կոբհեմի մեր բազան: Ջոն Տերրին, Դիեգո Կոստան ու Ռամիրեսը չեն մեկնելու ազգային հավաքականների ճամբարներ: Հարցրեք նրանց: Եթե ասեն, որ կորցրել են իմ հանդեպ վստահությունը, դա միակ հանգամանքն է, որը կարող է ստիպել ինձ հրաժարական ներկայացնել: Ոչ մի լուր կամ քննադատություն: Միայն ֆուտբոլիստները:
Այս պահին ինձ համար շատ ծանր իրավիճակ է: Մարզական առումով շատ դժբախտ եմ, սակայն միաժամանակ նաև գոհ եմ, որ նման խնդրի եմ բախվել»,-Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է goal.com-ը: