Հումմելսի հրապարակային քննադատությունը դուր չի եկել Վացկեին
Դորտմունդյան «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեին դուր չի եկել թիմի պաշտպան Մաթս Հումմելսի՝ իր թիմակիցների հասցեին մյունխենյան «Բավարիայի» հետ հանդիպումից հետո հնչեցրած քննադատությունը: Դորտմունդցիները ջախջախիչ պարտություն կրեցին 1:5 հաշվով, իսկ Հումմելսն ասել է, որ «Բորուսիայի» ֆուտբոլիստները չեն կատարել խաղային առաջադրանքը:
«Այս ամենից ես կարևոր եզրակացություն եմ կատարում ու հույս ունեմ, որ այդպես նաև Հումմելսը կվարվի: Նա պետք է հասկանա, որ մենք մեր խնդիրները հրապարակայնորեն չենք քննարկում կամ լուծում: Իսկ թե ի՞նչ պետք է ասեմ Մաթսին, անձամբ նրան կասեմ: Մենք հաստատ պետք է խոսենք»,- Վացկեի խոսքերը մեջբերել է sport1.de-ն: