Մերտեսակեր. «Մենք շատ վտանգավոր ենք Ալեքսիսի և Օզիլի հետ»
Գերմանացի պաշտպանը գովել է թիմի հարձակվողներին, ովքեր 20 րոպեում «ոչնչացրեցին» «Մանչեսթեր Յունայթեդին»` խփելով 3 գոլ: Պեր Մերտեսակերը խոսել է թիմի հարձակողական խաղի մասին՝ կենտրոնանալով հատկապես առաջատարների՝ Ալեքսիս Սանչեսի և Մեսուտ Օզիլի խաղի վրա:
«Շատ կարևոր է, որ նրանք գտան իրար: Նրանց համագործակցությունը հրաշալի է:
Շատ վտանգավոր ենք Ալեքսիսի և Օզիլի հետ: Առաջին 20 րոպեում ուժեղ ճնշում գործադրեցինք, իսկ մնացած ժամանակում փորձում էինք պաշտպանվել: Պաշտպանվեցինք ամբողջ ուժով:
Խաղի մեկնարկը ցնցում էր մրցակցի, բայց ոչ մեզ համար: Կարծում եմ` կարող ենք այսպես խաղալ բոլոր հանդիպումներում»,- Մերտեսակերի խոսքերը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո «Արսենալը» բարձրացավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական` շրջանցելով «ՄՅու»-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ