Ռոբբի Ֆաուլեր. «Հաճույքով կմիանայի Կլոպին «Լիվերպուլում»
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբբի Ֆաուլերը նշել է, որ Յուրգեն Կլոպի հետ աշխատելու հնարավորությունը բաց չէր թողնի:
Հիշեցնենք, որ Բրենդան Ռոջերսի պաշտոնանկությունից հետո Կլոպը «Լիվերպուլի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է:
«Մեծ հաճույքով կաշխատեի Կլոպի հետ: Ակումբը շատ բան է ինձ համար նշանակում, և եթե ունենայի հնարավորություն, անպայման կօգտվեի դրանից:
Նա շատ լավ մարզիչ է: Ես տպավորված էի այն խաղից, որը նրա գլխավորությամբ ցուցադրում էր Դորտմունդի «Բորուսիան»: Բայց այդպիսին է նաև Անչելոտտին: Ես սիրում եմ նրանց աշխատանքը:
Կլոպի ու Անչելոտտիի թիմերն ուժեղ ֆուտբոլ են ցուցադրում, և նրանք արժանի են՝ մարզելու «Լիվերպուլը»:
Չեմ կարծում, որ Բրենդանը ձախողվեց: Այո, նա չարեց այն, ինչ մենք ուզում էինք. նա չնվաճեց ԱՊԼ-ի տիտղոսը, բայց շատ մոտ էր դրան: Ֆուտբոլը բիզնես է. եթե դու տիտղոսներ չես նվաճում, քեզ հարցեր են տալու: Բայց նա շատ լավ մարդ և մարզիչ է»,- Ֆաուլերի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ