Ռոբերտ Ֆեռնանդես. «Նեյմարը միշտ մնալու է «Բարսելոնում»
«Կապտանառնագույնների» տեխնիկական քարտուղար Ռոբերտ Ֆեռնանդեսը կասկած չունի, որ բրազիլացի հարձակվողն իր ապագան կկապի «Նոու Կամպի» հետ: Ըստ նրա՝ Նեյմարի պայմանագրի երկարաձգման գործընթացը ընթանում է ծրագրվածի համաձայն:
«Մենք զբաղվում ենք Նեյմարի պայմանագրի թարմացմամբ, և ամեն ինչ լավ է ընթանում: Չեմ կարծում` ինչ-որ խնդիրներ լինեն: Չեմ կասկածում, որ նա իր ողջ կյանքը կանցկացնի Բարսելոնում:
Ամեն օր տեսնում եմ նրան: Նա երջանիկ է և երկար տարիկներ կշարունակի կրել «Բարսելոնի» մարզաշապիկը»,- Ռոբերտի խոսքերը մեջբերել է «Radio Catalunya»-ն:
Ֆերնանդեսը խոսել է նաև Մեսսիի շուրջ տիրող իրավիճակի մասին:
«Պետք չէ շտապեցնել Մեսսիին: Նա պետք է ապաքինվի բժիշկների նշանակած 8 շաբաթվա ընթացքում: Չեմ կարծում, որ կարող ենք ստիպել ֆուտբոլիստին շուտ ապաքինվել»,- ավելացրել է Ֆեռնանդեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ