Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է 10 խաղով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 10 խաղով որակազրկել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, իսկ ակումբին տուգանել է 250 հազար դրամով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նշենք, որ «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով, Աբրահամ Խաշմանյանը դրսևորել է ոչ մարզական պահվածք, և այս պատիժը դրա հետևանք է:
Ավելացնենք, որ հանդիպումն աչքի է ընկել միմյանց նկատմամբ ոչ մարզական պահվածքի բազմաթիվ դրսևորումներով: Բավական է նշել, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն քննարկել է նաև «Գանձասար-Կապան» թիմի մարզիչ-խորհրդատու Սամվել Պետրոսյանի, այդ թիմի ֆուտբոլիստ Ալեքսանդր Պետրոսյանի, կապանյան երկրպագուների անվայել պահվածքի, «Ալաշկերտի» խաղացողներ Սեկու Մամադու Ֆոֆանայի և Վահագն Մինասյանի հարցերը: Ֆուտբոլիստներն ու մարզիչները հեռացվել են խաղադաշտից ու պահեստայինների նստարանից: Բոլորն էլ որակազրկվել են տարբեր ժամկետներով, բացառությամբ Սամվել Պետրոսյանի: Վերջինիս միայն նկատողություն է հայտարարվել:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին