Ալբանացի երկրպագուներն արհամարհել են ՈՒԵՖԱ-ի արգելքը
ՈՒԵՖԱ-ն արգելել էր «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Ալբանիա-Սերբիա հանդիպման ժամանակ մարզադաշտ տանել մեծ չափերի դրոշներ, ինչպես նաև ցանկացած խորհրդանշան, որը կապված կլինի Կոսովոյի հետ: Սակայն դաշտի տերերի երկրպագուներն արհամարհել են այդ արգելքը: Մասնավորապես՝ նրանք արդեն առաջին խաղակեսում տրիբունաներից մեկում մեծ դրոշ են պարզել: Բացի այդ, սերբական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խաղին մեծ թվով մարդիկ են ներկա եղել, ովքեր կրել են Կոսովոյի խորհրդանշաններն ու պատկերները, իսկ խաղից առաջ լոզունգներ են հնչեցրել հօգուտ «Կոսովոյի ազատագրության բանակ» ահաբեկչական կազմակերպության: