Տիագու Ալկանտարա. «Իսպանիայի հավաքական վերադառնալուց առաջ օրերն էի հաշվում»
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարան չի թաքցրել ուրախությունը Իսպանիայի ազգային հավաքական վերադարձի առթիվ: Նա ապաքինվել է ծնկի ծանր վնասվածքից ու հրավիրվել ազգային թիմ՝ Լյուքսեմբուրգի (հոկտեմբերի 9) և Ուկրաինայի (հոկտեմբերի 12) ընտրանիների հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար:
«Ցանկացած ֆուտբոլիստի համար Իսպանիայի հավաքական վերադարձը շատ զգացմունքային է,- Տիագուի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Մինչև վերադառնալս օրերն էի հաշվում: Վնասվածքից վերականգնումը և խաղը, որը ցուցադրում եմ, ինձ համար կրկնակի պարգև են»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին