Բլատտերը բողոքարկել է իր հեռացման որոշումը
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը բողոքարկել է ֆուտբոլային գործունեության իրավունքից 90 օրով զրկվելու վերաբերյալ որոշումը, որը կայացրել է ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն: Այս մասին հայտնում է «New York Times»-ը: Ավելի վաղ փաստաբան Ռիչարդ Կալլենը, ով ներկայացնում է շվեյցարացու շահերը, հաղորդել է, որ Բլատտերը հիասթափված է այդ որոշումից: Նրա խոսքերով՝ Շվեյցարիայի դատախազության հետաքննությունը ճիշտ չի ընկալվել, իսկ Բլատտերին մեղադրանք չի առաջադրվել:
Բլատտերի իրավաբանները պնդում են, որ պետք է հատուկ լսումներ կազմակերպվեն այդ գործով, որոնց ընթացքում նա կկարողանա ներկայացնել բոլոր փաստարկները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին