Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր
Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Սոնա Պողոսյանը: 17-ամյա Պողոսյանը (69 կգ) երկամարտում ցույց տվեց 213 (95+118) կգ արդյունք և նվաճեց արծաթե մեդալ: 69 կգ քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Մարիա Պետրովան: Երրորդ տեղը գրավեց Գերմանիան ներկայացնող Տաբել Տաբեան: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը 58 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին