Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Սերբիայի ընտրանու դեմ խաղին
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանթուշը որոշել է ազգային հավաքականի ճամբարից բաց թողնել թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին Դանիայի ընտրանու նկատմամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակից հետո: Այս մասին հաղորդում է «A Bola»-ն: Այդ արդյունքը պորտուգալացիներին հնարավորություն է տվել վերջնականապես ամրապնդվել մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում:
«Ռեալի» հարձակվողից բացի, Սերբիայի ընտրանու հետ ընտրական փուլի վերջին հանդիպմանը նույն պատճառով չեն մասնակցի նաև կիսապաշտպան Տիագու Մենդեշը և պաշտպան Ռիկարդու Կարվալյուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում