Հայ երիտասարդ և պատանի սամբիստները մեկնեցին Ռիգա
2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններն այս տարի անց են կացվում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, որին մասնակցում են Հայաստանի հավաքականները:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է գործուղել 13 մարզիկ, 2 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 9, 10, 11-ին: Մեդալների 40 հավաքածուի համար կպայքարեն շուրջ 4 տասնյակ պետության մարզիկներ: Առաջնության առցանց հեռարձակումը հնարավոր է դիտել sambo-fias.org կայքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում