Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտին է մոտենում մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները՝ Սամվել Գասպարյանը և Կարուշ Ղուկասյանը, նվաճել են Եվրոպայի չեմպիոնի և փոխչեմպիոնի կոչումները:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, 94 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը, անձնական քաշով թեթև լինելով և երկամարտում ցույց տալով 350 կգ արդյունք, դարձել է Եվրոպայի չեմպիոն: Գասպարյանը (155+195) հրում վարժության վերջին մոտեցման ժամանակ է միայն կարողացել շրջանցել իր թիմակցին: Կարուշ Ղուկասյանը, հրելով 158 կգ և պոկելով 192 կգ, դարձել է փոխչեմպիոն:
Կլայպեդա քաղաքում հոկտեմբերի 3-10-ն անցկացվող մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններում Հայաստանը ներկայացնում են 10 ծանրորդներ: Տղաների պայքարում Հայաստանի դրոշի տակ հանդես են գալիս Դավիթ Դավայանն ու Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ), մինչև 23 տարեկանների պայքարում՝ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան