Սերխիո Ագուերո. «Կարծում եմ՝ շարքից դուրս եմ եկել մեկ ամսով»
Էկվադորի ընտրանու հետ խաղում Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածքի պատճառով փոխարինվել է 24-րդ րոպեին: Հետո պարզվել է, որ նա ազդրի վնասվածք է ստացել:
«Կարծում եմ՝ բաց կթողնեմ մեկ ամիս»,- Ագուերոյի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Վնասվածքի լրջության ճշգրիտ աստիճանը դեռ չի որոշվել, սակայն նման վնասվածքներից սովորաբար ապաքինվում են երեք շաբաթից ոչ պակաս ժամկետում: Այդ դեպքում Ագուերոն ոչ միայն բաց կթողնի Պարագվայի ազգային թիմի հետ հոկտեմբերի 14-ին կայանալիք ընտրական հանդիպումը, այլև հոկտեմբերի 25-ին կայանալիք դերբին՝ ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի»: