Հայաստանի երիտասարդական հավաքականը զիջել է Բուլղարիայի թիմին
Երեկ Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե» մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Մալինովի և Մինչևի գոլերի շնորհիվ Բուլղարիայի Մ-21 հավաքականը հաղթել է 2:0 հաշվով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝
1.Անատոլի Այվազով 4.Արամ Շահնազարյան 5.Արթուր Քարտաշյան 6.Արմեն Մանուչարյան 7.Կարեն Հարությունյան 9.Գոռ Մալաքյան 10.Ղուկաս Պողոսյան 16.Ռոբերտ Հակոբյան 18.Ալիկ Առաքելյան 22.Արթուր Միրանյան 23.Արտյոմ Սիմոնյան
Պահեստայիններ՝ 12.Արտյոմ Կարապետյան 13.Գրիգոր Մակարյան 2.Վասպուրակ Մինասյան 8.Պետրոս Ավետիսյան 11.Նաիրի Մինասյան 15.Իվան Մամախանով 17.Սարգիս Շահինյան 20.Ռազմիկ Հակոբյան
Գլխավոր մարզիչ - Արտակ Օսեյան