Ձյուբա. «Աղջիկ մրցավարը մեզ չշեղեց. նա Պամելա Անդերսոնը չէր»
Ռուսաստանի հավաքականի հարձակվողը խոսել է Մոլդովայի հավաքականի հետ խաղի մասին: Նշենք, որ Ռուսաստանի ընտրանին հաղթել է 2:1 հաշվով:
«Սլուցկին ճիշտ էր ասում. այսպիսի խաղերում պետք է ամեն գնով հաղթել: Շատ ուրախ ենք, որ Իգնաշևիչն այդքան կարևոր գոլի հեղինակ դարձավ: Եթե խփեինք 3-րդ գնդակը, խաղն ավելի շուտ կավարտվեր:
Մրցակիցը շատ մոտիվացված էր. նրանք գոռում-գոչում էին, վառվում: Բայց ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք: Եվս մեկ քայլ կատարեցինք դեպի «Եվրո-2016»: Մնաց մեկ քայլ` ամենադժվարը»,- Ձյուբայի խոսքերը մեջբերել է «РИА «Новости»-ին:
Ձյուբան խոսել է նաև այն փաստի մասին, որ հույն մրցավարների կազմում կար կին մրցավար` Խրիսուլա Կուրոբիլիան:
«Հասկանում եմ, որ նա աղջիկ է, բայց մեզ չէր խանգարում: Պամելա Անդերսոնը չէր: Շատ լավ կատարեց իր պարտականությունները: Մենք նրան դիտարկում էինք որպես մրցավար, այլ ոչ թե կին»,- ավելացրել է Արտյոմը: