Յուրգեն Կլոպ. «Ավելի լավ է վաճառել, քան գնել ֆուտբոլիստի տրանսֆերը 100 միլիոն եվրոյով»
«Լիվերպուլի» նորանշանակ մարզիչը խոսել է իր տրանսֆերային պլանների մասին:
«Եթե ինչ-որ մեկը ֆուտբոլիստի համար պահանջի 100 միլիոն եվրո, ես կդադարեցնեմ բանակցությունները: Չեմ ցանկանում այդքան վճարել. ավելի լավ է ֆուտբոլիստի տրանսֆերըվաճառել 100 միլիոնով: Միշտ մասնակցում եմ տրանսֆերային գործարքներին, բայց այն մարդը չեմ, ով խոսում է փողի մասին: Բոլորը կարծում են, որ փողն է ամենակարևորը ֆուտբոլում: Փող, փող, փող: Օքեյ, բայց պետք է այդ փողը խելքով ծախսել: Պետք է գումար պահես տրանսֆերներից ավելի կարևոր բաների համար:
Եթե ֆուտբոլիստը չի ցանկանում միանալ «Լիվերպուլին», ապա նա մեզ չի հետաքրքրում: Չեմ պատրաստվում գնել ամենաթանկ ֆուտբոլիստներին. չէ՞ որ ամբողջ աշխարհը ֆուտբոլ է խաղում: Լավ խաղացողների կարելի է գտնել այստեղից և այնտեղից»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ