Նոլիտոն խոսել է իր ապագայի մասին
Իսպանացի հարձակվողը, ով շատ լավ մարզավիճակում է, խոսել է «Արսենալ» իր հավանական տեղափոխության և վնասվածք ունեցող իր թիմակիցների մասին:
«Ես երեք ու կես տարվա պայմանագիր ունեմ «Սելտայի» հետ, և կարող եք վստահ լինել, որ մնում եմ:
Շատ գոհ եմ խաղիցս, չնայած որ անցկացրեցի ընդամենը 15 րոպե:
Շատ տխուր եմ, որ Սիլվան և Մորատան վնասվածքներ ստացան: Մորատան վնասել է ոտքը: Տեսնենք՝ վաղը ինչ կասեն: Հույս ունեմ՝ ԶԼՄ-ները առիթ կունենան ասելու, որ վնասվածքները լուրջ չեն: Հուսանք, որ Մորատայի և Սիլվայի վնասվածքները լուրջ չեն լինի»,- Նոլիտոյի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ