Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Սերբիայի թիմին
Այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի «Կալևի Կեսկստադիոն» մարզադաշտում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Սերբիա հանդիպումը: Սերբիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
21`Իվան Սապոնջիչ (0:1)
44`Իվան Սապոնջիչ (0:2)
56`Միլան Սենիչ (0:3)
62` Լուկա Յովիչ (0:4)
Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
12. Մարկ Գրիգորյան 2. Հակոբ Համբարձումյան 3. Արմեն Միքայելյան 4. Աղավարդ Պետրոսյան 5. Հակոբ Հակոբյան (ա) 6. Գոռ Աղբալյան 7. Հայկ Գալստյան 10. Դավիթ Մարտիրոսյան 14. Արթուր Նադիրյան 16. Վարդան Սաֆարյան 18. Ստեփան Հարությունյան
Պահեստայիններ՝ 1. Սուրեն Ալոյան 8. Էդգար Մովսիսյան 9. Էմիլ Եղիազարյան 11. Հովհաննես Իլանգյոզյան 13. Արամ Կարապետյան 15. Գրիգորի Էմեքսուզյան 17. Մհեր Սաֆարյան
Գլխավոր մարզիչ՝ Մարկ Լելևր
Վերջին տուրում՝ հոկտեմբերի 13-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Էստոնիայի թիմի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին