Արյեն Ռոբբեն. «Հոլանդիան դեռ կենդանի է»
Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբբենը շեշտել է, որ թիմն առաջվա պես պահպանում է հավատը, որ կկարողանա հայտնվել «Եվրո-2016»-ում: Նշենք, որ անցումային փուլին մասնակցելու համար Հոլանդիայի ընտրանին պետք է անպայման հաղթի Չեխիայի ազգային թիմին, իսկ Իսլանդիայի ազգային թիմն էլ պետք է առավելության հասնի թուրքերի նկատմամբ:
«Սովորաբար թիմի ճակատագիրն իր ձեռքերում է, բայց հիմա այդպես չէ, ինչն անսովոր է,- Ռոբբենի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Ես շատ հիասթափված եմ, որ վերջին ժամանակներս չեմ կարողացել շատ խաղալ: Ինձ անզոր եմ զգում: Բայց մենք կենդանի ենք և քանի դեռ «Եվրո-2016» մտնելու հնարավորություններ ունենք, առավելագույն ջանքեր կգործադրենք: Պետք է հաղթենք մեր խաղում, իսկ հետո հուսանք ու աղոթենք»: