ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:40 Աշխարհում
ԶԼՄ- ները ցույց են տվել կրիաների ստորջրյա գերեզմանոցը

որը գտնվում է Մալայզիայում:
Աղբյուր՝ Live Science

17:25 Հայաստան
ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» («GSP+») դիտանցման փուլի գործընթացի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել

հանդիպում-քննարկում «GSP+»-ից օգտվելու նախապայման հանդիսացող` մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանը վերաբերող 27 միջազգային կոնվենցիաների իրականացման ընթացքի վերաբերյալ: Քննարկվել են ՀՀ-ում «GSP+» ռեժիմի կիրառմանը, «GSP+»-ից օգտվելու նախապայման հանդիսացող 27 միջազգային կոնվենցիաների իրականացմանը և «GSP+» առևտրային ռեժիմի դիտանցման շրջանակներում Հայաստանի կողմից պատրաստված զեկույցին առնչվող հարցեր:
Մամուլի հաղորդագրություն

17:12 Հայաստան
Հունիսի 26-ին ժ.17:00-ին տեղի կունենա Հրազդան Թոքմաջյանի «Անապատի տխուր մեղեդին. պետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը: Նուրհան Պալյանի լուսանկարների վրա հիմնված պատկերագիրքը ներկայացնում է հայ ժողովրդի ապրած չարչարանքների, օտարացման և ազգային ինքնության կորստի, համազգային մեծ տառապանքի վերաբերյալ փաստեր, աղբյուրագիտական նշանակություն ունեցող հուշագրություններ:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

17:11 Հայաստան
Քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի և Ֆրանսիայի 8 գիտակրթական հաստատությունների միջև կնքված Համագործակցության շրջանակային համաձայնագրի առաջիկա անելիքները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանի, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յ. Շուքուրյանի, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի, ՀՀ ԳԱԱ միջազգային բաժնի պետ Գ. Էվոյանի հանդիպումը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

17:09 Աշխարհում
Հունիսի 23-ին Լիբանանում ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանը և Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի (ՆԱՈւ) գլխավոր տնօրեն, գեներալ մայոր Ի. Օսմանն անդրադարձ են կատարել

միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը և դրա միջոցով հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, քննարկվել են ՀՀ Ոստիկանության և Լիբանանի ՆԱՈւ միջև հնարավոր համագործակցության շրջանակները:
Աղբյուր՝ mfa.am

17:00 Հայաստան
19.06-23.06.2017թթ. ժամանակահատվածում կայացվել է 680.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում

և հաշվարկվել 759.71 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն 

16:33 Հայաստան
ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը Շիրակի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են

Մարալիկի առողջության կենտրոն, Արթիկի բժշկական կենտրոն և ծննդատուն, Ախուրյանի և Գյումրու բժշկական կենտրոններ: Այցելության ընթացքում խումբը տեղում ծանոթացել է կենտրոնների շենքային պայմաններին, մատուցվող ծառայությունների ծավալներին, հանդիպել բժշկական անձնակազմի հետ:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

16:20 Հայաստան
Վարչապետ Կ. Կարապետյանը և ՀՀ- ում Լիտվայի դեսպան Է. Պետրիկասը քննարկել են հայ-լիտվական տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Առևտրատնտեսական կապերի աշխուժացման համատեքստում կարևորվել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, որի երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը, Երևանում: Զրուցակիցներն անդրադարձել են համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման և ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Աղբյուր՝ gov.am

16:06 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչայնը, ՀՀ- ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջ. Մ. Ֆարնուորթին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ա. Սարիբեկյանը քննարկել են

հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր: Նախարարը կարևորել է Հայաստանում դեսպանատան և Բրիտանական խորհրդի գործունեությունը՝ հատկապես կրթության համակարգում իրականացվող թիրախային ծրագրերի առումով:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

 

15:30 Հայաստան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Մանուկյանը և ՀՀ- ում Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը քննարկել են բանկի աջակցությամբ էներգետիկ համակարգում իրականացվող ծրագրերը

և համագործակցության հետագա հնարավորությունները։ Ա. Մանուկյանը կարևորել է ԱԶԲ-ի դերը Հայաստանի տնտեսության և էներգետիկ համակարգի զարգացման օժանդակության գործում: 
Կարևորվել է համագործակցությունը հատկապես պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակում։ Դիտարկվել են համակարգի մի շարք ընկերություններում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

14:42 Հայաստան
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը ևս միացել է պետական ծառայություններ մատուցող օպերատորներին

ՀՀ կառավարության նիստում այդ մասին նշել է արդարադատության նախարար Դ. Հարությունյանը:
Նախարարը հիշեցրել է, որ ներկայում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ է իրականացնում 6 օպերատորների 51 գրասենյակ՝ հանրապետության բոլոր մարզերում. օպերատորներին վերապահվել է 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասություն:
Աղբյուր՝ moj.am

14:30 Հայաստան
Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է Երևան քաղաքի և մարզային բաժիններում թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը, որն իրականացվում է երկու փուլով

Մրցույթի գրավոր՝ թեստավորման փուլում մասնակիցներին տրվում են համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից կազմված թեստեր: Այսօր ընթանում է մրցույթի բանավոր փուլը՝ հարցազրույցը, որին մասնակցում են թվով 17 թեկնածուներ:
Աղբյուր՝ Հարկադիր կատարման ծառայություն

14:16 Հայաստան
Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների վարչապետերի նախնական հանդիպման և պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստան է այցելելու գործարար պատվիրակություն՝

էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորությամբ: Հունիսի 29-ին 12:00 -ին Երևանում կկայանա Հայ-վրացական բիզնես ֆորում, որին մասնակցելու են երկու երկրների նախարարներ, առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ, պաշտոնատար այլ այրեր, գործարարներ: Լիագումար նիստին, կլոր սեղաններին ու բիթուբի հանդիպումներին քննարկվելու են շինարարությանը, առողջապահությանը, տուրիզմին, ազատ տնտեսական գոտիներին վերաբերող հարցեր: Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մ. Սարգսյանը և Ն. Չիկովանին ստորագրելու են համագործակցության հուշագիր: 
Աղբյուր՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայություն

13:53 Հայաստան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել է Երուսաղեմի Հակոբյանց միաբան Տ. Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի «Ս. Գրիգոր Տաթևացին և նրա բարոյախոսությունը» ռուսալեզու աշխատությունը

և Սիլվա Պետրոսյանի «Դավիթ Անհաղթի հոգու խնամքի իմաստասիրությունը և արդիականությունը» մենագրությունը: Երկու աշխատությունները հրատարակվել են մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

13:40 Հայաստան
Կարևորվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումն ու դրանից ակնկալվող հետագա արդյունքները

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի շարք բժշկական կազմակերպությունների երիտասարդ մասնագետները ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են կլինիկական ուղեցույցներին, հիվանդի վարման գործելակարգերի մշակմանը և ներդրմանը վերաբերող հարցերին։ Երիտասարդ մասնագետների հետ քննարկվել են նաև ոչ վարակիչ հիվանդություննների կանխարգելմանը, առանձին ծրագրերի ընդլայնմանը վերաբերող և այլ հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն
 

13:25 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը և Ասիական զարգացման բանկի կենտրոնական և արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Շ. Օ'Սալլիվանի գլխավորած պատվիրակությունը քննարկել են

Ասիական զարգացման բանակի աջակցությամբ կրթության և գիտության ոլորտում իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը: ԿԳ նախարարն ընդգծել է, որ իրականացված աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել կրթության համակարգի համար:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

13:12 Հայաստան
Շարունակվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող երեխաներին դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով ապահովելու՝ արդեն ավանդույթ դարձած ծրագիրը

Այն մեկնարկել է հունիսի 15-ին և կտևի մինչև հունիսի 30-ը: Դպրոցական առաջին նվերները երեխաները ստանում են մանկապարտեզի ավարտական հանդեսների ժամանակ, որոնցից մի քանիսին ներկա է գտնվել և փոքրիկներին բարեմաղթանքի խոսքեր է հղել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Ա. Ստեփանյանը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքաօետարան

11:28 Աշխարհում
1927 թվականի հունիսի 23- ին ծնվել է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ Բոբ Ֆոսսը

1972 թվականին նա նկարահանել է համաշխարհային ճանաչում ձեռք բերած «Կաբարե» ֆիլմը:

11:00 Հայաստան
Հաագայում ՄԱԿ-ի պետական ծառայության օրվա շրջանակում անց է կացվում ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորում և մրցանակաբաշխություն,

որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը նախարարի տեղակալ Ս. Մարգարյանի գլխավորությամբ։ Ֆորումի այս տարվա թեման է «Ապագան այսօր է. 2030թ. օրակարգն իրականացնելու համար պետական ծառայության նորարարությունների արագացում»: Ֆորումի նպատակը պետական ծառայության նորարարությունների վերաբերյալ գիտելիքների փոխանակումն է, կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացների արագացմանն ուղղված նորարարությունների ներդրման համար հնարավորությունների ստեղծումը, առկա ձեռքբերումների ու քաղված դասերի քննարկումը։
Մամուլի հաղորդագրություն 

 

10:51 Հայաստան
Հունիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունել է Հայաստանում եկեղեցիների վերականգնման աշխատանքներ իրականացնող ճարտարապետների պատվիրակությանը,

որի կազմում են եղել իտալահայ Ա. Զարյանը, իտալուհի Ք. Լամուղը և Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Ա. Գրիգորյանը: Սփյուռքի նախարարը կարևորել է  հայկական մշակությային արժեքների պահպանմանը, վերականգնմանը և արժևորմանն ուղղված նրանց գործունեությունը: Պարոն Գրիգորյանը ներկայացրել է Թուրքիայից բերված  հայկական արխիվների փաստաթղթերի իր ուսումնասիրությունը, որը կավարտի սեպտեմբերին:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն


 

10:39 Աշխարհում
Հունիսի 20-ին Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի աջակցությամբ Ռեգիոնալ խորհրդի սրահում կազմակերպել էր համերգային երեկո և ընդունելություն՝

նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 25-ամյակին: Միջոցառմանը ելույթ է ունեցել Լիոնում ՀՀ փոխհյուպատոս Լ. Մովսիսյանն, ով անդրադարձել է երկու երկրների միջև հարաբերությունների հիմնադրման կարևորագույն տարեթվերին՝ նշելով երկկողմ հարաբերությունների տնտեսական ուղղության զարգացման կարևորությունը և այդ նպատակով հոկտեմբերի սկզբին ռեգիոնի փոքր ու միջին ձեռնարկությունների կոնֆեդերացիայի հետ միասին ֆրանսիացի ձեռնարկատերերի՝ Հայաստան կազմակերպվելիք այցը:
Աղբյուր՝ mfa.am

10:25 ԼՂՀ
Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կ. Միրզոյանը և Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յ. Պոշեին մտքեր են փոխանակել

Արցախի և Բելգիայի միջև առկա շփումների և տարբեր մակարդակներով համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Բելգիացի խորհրդարանականի խնդրանքով Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Արցախում ժողովրդավարական զարգացումներին։
Աղբյուր՝  nkr.am

 

10:12 Աշխարհում
Հունիսի 22-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վ. Բաղդասարյանը մասնակցել է Հռոմի 5-րդ եվրասիական սեմինարին, որտեղ հանդես է եկել ելույթով

Դեսպան Բաղդասարյանը մանրամասն ներկայացրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ձեռքբերումները և առկա հնարավորությունները: Նշվել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ օգտվելով ԵՄ հետ արտոնյալ առևտրային ռեժիմի հնարավորությունից, կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ և ԵԱՏՄ երկրների միջև:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

18:06 Հայաստան
Հունիսի 28-ին 20.00- ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրում է սիմֆոնիկ համերգի

Համերգը կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև կոմպոզիտոր, դիրիժոր Ֆաբիան Պանիսելլոն, ում և հայտնի այլ մենակատարների մասնակցությամբ երևանյան համերգը կազմակերպվում է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ գործընկերությամբ և Adam Mickiewicz Institute-ի աջակցությամբ:
Աղբյուր՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ

17:12 Աշխարհում
ՀՀ ՄՆ աջակցությամբ` հունիսի 28-ից հուլիսի 11-ը Ֆրանսիայում և Շվեյցարիայում կկայանան Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները

Նախագծի կազմակերպիչներն են՝ Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան: Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված են Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ռոմանի կոնսերվատորիայի 10-15 տարեկան սաները: Նվագախումբը հունիսի 30-ին համերգներով հանդես կգա Մարսելում, հուլիսի 5-ին՝ Վալանսում, հուլիսի 7-ին՝ Ռոմանում, հուլիսի 8-ին՝ Ժնևում, հուլիսի 9-ին՝ Լիոնում:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ
 

17:00 Հայաստան
Հունիսի 23-ից մեկնարկում են Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հյուրախաղերը

Հունիսի 23-ին 16:00-ին, համույթը ելույթ կունենա Ապարանի մշակույթի տանը, հունիսի 25-ին 15:00-ին՝ Գյումրու «Գոհար» երաժշտանոցում:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ

16:44 ԼՂՀ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը և Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետը մտքեր են փոխանակել Արցախի հիմնահարցի շուրջ

եվրոպական կառույցների վարած քաղաքականության, Ադրբեջանի կողմից Արցախի վերաբերյալ տեղեկատվությունը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերի և դրանց հակազդման մեխանիզմների կիրառման շուրջ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վ. Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Մխիթարյանը և այլք:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

16:33 Աշխարհում
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 87-րդ ժողովին

Քննարկվելու են ֆինանսական կարգավորմանը վերաբերող ընթացիկ խնդիրներ: Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:
Մամուլի հաղորդագրություն

16:20 Հայաստան
ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները՝ տնօրեն Արփի Ավանեսյանի գլխավորությամբ հյուրընկալվել են ՀՀ սփյուռքի նախարարությունում

2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի աշակերտության կողմից իրականացվել է «Օգնենք սիրիահայությանը» խորագրով դրամահավաք, որի հասույթը՝ 3000 ԱՄՆ դոլարը, վարժարանի մանկավարժական, աշակերտական կազմը որոշել է տրամադրել Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ բազմազավակ անապահով ընտանիքներին: Վարժարանի տնօրենը սաների մասնակցությամբ հանդիպմանը մասնակից սիրիահայ ընտանիքների ներկայացուցիչներին հանձնել է հավաքված գումարները:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

 

16:06 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» («GSP+») նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում

Հանդիպման նպատակն էր բարձրացնել գործարար համայնքի իրազեկվածությունը ռեժիմի վերաբերյալ և նպաստել «GSP+»-ի կիրառման ընդլայնմանը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են «GSP+» արտոնյալ առևտրային համակարգի հիմնական սկզբունքները, Հայաստանում «GSP+»-ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

16:01 Հայաստան
Հունիսի 23-ին 14:00-ին, ՀՀ ԱԺ- ում ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը և ՀՀ- ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջ. Ֆարնուորթը կստորագրեն նամակ-համաձայնագիր,

որով Միացյալ Թագավորության կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր է նախատեսում իրականացնել: Ծրագրի անմիջական իրականացնողը ՀՀ Ազգային ժողովում կլինի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը:
Աղբյուր՝ parliament.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}