ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

20:00 Աշխարհում
Իսպանիայի դատարանը որոշել է գերեզմանից հանել Սալվադոր Դալիի մարմինը

Դա անհրաժեշտ է, որպեսզի հաստատվի՝ արդյոք համաշխարհային նկարիչը համարվում է Ժիրոնի «պայծառատես» Մարի Պիլար Աբել Մարտինեսի հայրը:

19:31 Աշխարհում
Բրիտանական արքայական գվարդիան առաջին անգամ կին է գլխավորել

Կապիտանի պաշտոնը ստացել է 24- ամյա Մեգան Կոյոտոն:
Աղբյուր՝ Independent

18:21 Հայաստան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը ներկա է գտնվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների ծնողներ, բժիշկներ:
Ծրագրում առայժմ ընդգրկված են 25 ընտանիքներ՝ Երևանից և Գյումրիից, սակայն, ինչպես նշել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լ. Մուրադյանը, ծրագիրը շարունակական դարձնելու նպատակ կա:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

18:18 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը ներկա է գտնվել Սյունիքի մարզի Գորայքի համայնքապետարանում Քաղաքացիների սպասարկման գրասենյակի

(ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը: Բացման արարողությանը մասնակցել են նաև  Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետ համագործակցության բաժնի ղեկավար Է. ֆոն Կեպլերը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տնօրեն Օ. Բուրկին, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ա. Քեմփան և այլք: Վ. Տերտերյանն իր ելույթում կարևորել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացումը Գորայքում, նշել, որ այն թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

18:06 Հայաստան
ՀՀ ԳԱԱ-ն և Ռուսաստանի Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտը հստակեցնում են տիեզերքի ուսումնասիրության նոր համատեղ ծրագրեր

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը հունիսին Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի Ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ի. Շերբակովի հետ: Ռ. Մարտիրոսյանն այցելել է իր ուսուցչի` Նոբելյան մրցանակի դափնեկիր, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից Ալեքսանդր Պրոխորովի հուշարձան:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

18:01 Հայաստան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի տնօրեն տիկին Օ. Կուլաևան քննարկել են

«Արժանապատիվ աշխատանք» ծրագրի մշակման և իրականացման աշխատանքները:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարելագործել ՀՀ- ում զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական քաղաքականությունը, աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, հզորացնել Գործատուների միության և Արհմիությունների կարողությունները:
Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

17:58 Հայաստան
«Ես տիեզերքի մի մասնիկն եմ» խորագիրը կրող կրթական ծրագրին հունիսի 25-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ներկա են եղել բազմաթիվ այցելուներ

ու աստղագիտությամբ հետաքրքրվողներ: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու «Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակակական կազմակերպության նախաձեռնած  միջոցառման նպատակը կրթական ծրագրերի միջոցով այցելուների հետաքրքիր ժամանցն ապահովելն է, հնաստղագիտության ու դիտարկվող մարմինների մասին հետաքրքիր  տեղեկություններ փոխանցելը:
Աղբյուր՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

17:55 Հայաստան
Հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) կայացել է Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը՝

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության, Լոռու մարզպետարանի, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, ՏՀՏ գործատուների միության, Յունիքոմփ ընկերության և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է եղել քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ համատեղ:
Աղբյուր՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

17:40 Աշխարհում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը և աշխատանքային այցով ՀՀ ժամանած Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Թ. Ն. Քուիքն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին,

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցին, Արցախի, ինչպես նաև Կիպրոսի հիմնախնդիրների կարգավորման հարցերին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը և Արցախն արցախյան հիմնախնդրի կարգավորումն ակնկալում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: 
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

15:30 Հայաստան
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՀՀ- ում Չինաստանի դեսպան Թ. Էրլունի և Չինաստանի սեյսմիկ վարչակազմի փոխտնօրեն Ջ. Հեպինի գլխավորած պատվիրակությյունը քննարկել են երկու պետությունների միջև

սեյսմիկ պաշտպանության ոլորտում հմագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նախկինում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակում կազմել սեյսմիկ ոլորտում համագործակցության ընդհանուր ծրագիր, որը ներառելու է երկրաշարժերի կանխատեսման և սեյսմիկ մոնիթորինգի կազմակերպման ոլորտներում չինական փորձի ուսումնասիրություն, Սեյսմիկ պաշտպանության ծառայության Ազգային դիտացանցի արդիականացում և տեխնիկական օժանդակություն, շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

15:19 Հայաստան
Հաագայում տեղի ունեցած ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորումի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Մարգարյանը մասնակցել է

«Ինչպե՞ս խթանել նորարարությունները պետական ծառայության ոլորտում» խորագով նախարարական զրույցին: Ֆորումի մասնակիցները հնարավորություն են ունեցել առցանց հարցեր ուղղելու նախարարական զրույցի մասնակիցներին: Ֆորումի ավարտին կայացել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտի կողմից ամեն տարի հայտարարվող ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն։ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հաղթող է ճանաչվել «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում: Մրցանակաբաշխության տեսագրությունն՝ այստեղ:

15:05 Հայաստան
Թումանյանի այգու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից հատվածում տեղի է ունեցել ընտանեկան մարզամշակութային YereFUN խորագիրը կրող առաջին փառատոնը

Այն իրականացվել է Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ:
Փառատոնի մասնակիցներն իրենց ուժերն են չափել տարբեր քվեստներում, մարզական, ջրային խաղերում, էստաֆետներում և այլ մրցաձևերում: Փառատոնի լավագույն մասնակիցները ստացել են նվեր-մրցանակներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

14:42 Աշխարհում
Չինաստանում Նոբելյան մրցանակակրին բանտից ազատազրկել են անբուժելի հիվանդության պատճառով

Նա 2010 թվականին 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական համակարգը քայքայել հրահրելու պատճառով:

13:53 Հայաստան
Վրաստանում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Ե. Մարգարյանը գործընկեր կառույցի՝ Սննդամթերքի ազգային գործակալության պետ Զ. Չեկուրաշվիլու հետ քննարկել է

բուսասանիտարական հսկողության բեռների տեղափոխման կազմակերպումը «Վերին Լարս» անցակետով: Անդրադարձ է կատարվել նաև արտահանման ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու և վարչարարությունը նվազեցնելու հարցին, և, այս համատեքստում, կարևորվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի աշխատանքը: 
Աղբյուր՝ snund.am

13:25 ԼՂՀ
2017 թվականի առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 122 հիվանդ.

94 հիվանդ ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի, 36 հիվանդի տեղադրվել է 42 ստենտ: Հունվար, փետրվար, մարտ ամիսներին սրտի անհետաձգելի վիրահատության Stent for life ծրագրով 26 հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա: Ստենտավորման ծառայության ստեղծումից ի վեր հանրապետությունում 353 սրտամականի սուր ինֆարակտ է գրանցվել, որոնցից 190-ն անմիջապես ստենտավորվել է անգիոգրաֆիկ սարքի միջոցով:
Աղբյուր՝ moh.nkr.am
   
   

13:12 Հայաստան
Հունիսի 19-ից 23-ը Հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2038 դիմում և գրություն,

իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 433 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 19 բողոքի: Հունիսի 19-ից 23-ը Ծառայության վարչական շենքում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1675 քաղաքացի:
Աղբյուր՝ Հարկադիր կատարման ծառայություն

10:51 Աշխարհում
Կոլումբիայում 150 զբոսաշրջիկներով լի նավ է խորտակվել

Պատահարը տեղի է ունեցել Գուատապե քաղաքի մոտակայքում գտնվող ջրամբարում:
Աղբյուր՝ AP

10:12 Աշխարհում
1824 թվականին այս օրը ծնվել է շոտլանդացի ֆիզիկոս Ուիլյամ Կելվինը

Թոմսոնին է պատկանում թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի ձևակերպումներից մեկը, որի հիման վրա ապացուցվել է, որ երկրորդ սեռի հավերժական շարժիչ չի կարող գոյություն ունենալ։

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}