ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

13:53 Հայաստան
Պետական գույքի կառավարման վարչությունում շարունակվում է կառավարության գործունեության ծրագրից բխող՝ 2017թ-ին նախատեսված միջոցառումների և գերակա խնդիրների իրականացումը

Տարվա գերակա խնդիր է հայտարարվել պետական՝ չաշխատող ակտիվների վերագործարկումը խթանող մեխանիզմների ներդրումը: Պետական գույքի կառավարման գերակա խնդրի լուծումը կապահովի պետական բյուջեի մուտքերի ավելացումն անշարժ գույքի օտարումից: Կանխատեսվում է, որ 2017 թվականի 1-ին կիսամյակում մոտ 265 մլն դրամ կգոյանա միայն չօգտագործվող տարածքների օտարումից: ՀՀ պետական բյուջեի մուտքերը կավելանան նաև չօգտագործվող գույքը վարձակալության տրամադրելու, ներդրումային նոր ծրագրերի ներգրավման միջոցով:
Աղբյուր՝ spm.am

 

13:40 Աշխարհում
Մարտի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գ. Հովհաննիսյանը Կոնգրեսում հանդիպումներ է ունեցել հանրապետական կոնգրեսականներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ

Դ. Վալադաոյի, Դ. Թրոթի, հանձնախմբի անդամ Դ. Լամբըրնի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ, քննարկել տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում, Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանության և Հայաստանի կողմից բազմաթիվ փախստականներ ընդունելու հարցերը:
Աղբյուր՝ mfa.am

13:25 Հայաստան
«Եթե բոլորը» ծրագրի շրջանակում հավաքագրվող հանգանակությունները շարունակում են ճակատագրեր փոխել

14-ամյա Աստղիկի մոտ ախտորոշվել էր օստեոսարկոմա (ոսկրային ուռուցքի տեսակ)։ Առաջին ալիքի «Եթե բոլորը»  ծրագրի շրջանակներում հեռուստադիտողների հանգանակությունների և այլ մարդկանց ու կազմակերպությունների աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել փրկել Աստղիկին: Նա ոչ միայն չկորցրեց ոտքը, այլև արդեն կարողանում է ազատ քայլել։
Աղբյուր՝ 1tv.am

 

13:18 Հայաստան
Մարտի 23-ին Սարոյանի անվան թիվ 138 դպրոցում մեկնարկել է «Ճանաչենք Սարոյանին» խորագրով դասախոսությունների շարքը՝ կազմակերպված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի կողմից

Առաջին դասախոսությունը «Սարոյանի մուտքը հայ թատրոն» կարդացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Ա. Ասլիբեկյանը: «Սարոյանի մուտքը հայ թատրոն» վերնագրով դասախոսությունը առաջինն է դասախոսությունների շարքից, որnվ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում կազմակերպում է մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում Երևանի բուհերում և դպրոցներում:
Մամուլի հաղորդագրություն

12:51 Հայաստան
Ֆրանսիացի երաժիշտ Ժան Ժոֆրոն մարտի 25- ին Թումոյում դասախոսություն կվարի երաժշտության մեջ կատարողի մեկնաբանման կարևորության մասին

Նա կբացատրի, թե ինչպիսի փոփոխությունների կարող է երաժշտական գործը ենթարկվել կատարողի շնորհիվ, և կցուցադրի այդ ամենը՝ նվագելով Յոհան Սեբաստիան Բախի մի շարք ստեղծագործություններ մարիմբա գործիքով։ Սկիզբը՝ 17:00- ին:

12:27 Հայաստան
Boo creative-ը հրավիրում է մասնակցելու Shadows համերգին։

Դաշնակահար Ալեքսանդր Եղիազարյանը և ջութակահար Իվանե Եսայանը այլ հյուրերի հետ մեկտեղ կներկայացնեն հայտնի երգերի և դասական մի շարք գործերի քովեր տարբերակներ։ Համերգը կկայանա մարտի 25- ին 19:00- ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում:

12:14 Աշխարհում
1834 թվականի մարտի 24- ին ծնվել է անգլիացի նկարիչ և դիզայներ, բանաստեղծ Ուիլյամ Մորիսը

1877 թվականին նա հիմնադրել է Հնագույն շենքերի պահպանության ընկերություն, 1890-1891 թվականներին՝ Քելմսկոտյան հրատարակչությունը:

11:43 Աշխարհում
Մարտի 24- ին նշվում է թոքախտի դեմ պայքարի միջազգային օրը

1882 թվականին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտնաբերել է տուբերկուլյոզի հարուցիչը: Դրանից 11 տարի անց` 1993 թվականից ի վեր, մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես տուբերկուլյոզի դեմ պայքարի օր:

11:28 Հայաստան
Euromag- ի հոդվածը Երևանի գինու օրերի մասին

Գարնանը Երևան կբերվեն հայկական գինու լավագույն օրինակները: 2 օրվա ընթացքում քաղաքի կենտրոնը կվերածվի համերգների, վարպետության դասերի և հայկական գինու համտեսումների մեծ հրապարակի:
Աղբյուր՝ Euromag

11:00 Աշխարհում
Ռուսաստանում կարող է բարձրացվել զինակոչի տարիքը

Նախաձեռնությունը Պետդումայի պատգամավորներին է եղել, մասնավորապես՝ պաշտպանության հանձնաժողովինը: Պատգամավորներն առաջարկում են զինակոչային տարիքը բարձրացնել մինչև 30- ը:

10:51 ԼՂՀ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը և ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ա. Հովակիմյանը քննարկել են արտաքին քաղաքականությանը

և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Կ. Միրզոյանը:
Աղբյուր՝ Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

10:39 Հայաստան
Մարտի 23-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացել է Օդերևութաբանի համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր նիստ

Միջոցառմանը հրավիրված են եղել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարարներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնագիտական տոնի առթիվ և աշխատանքային օրինակելի ցուցանիշների համար Հիդրոմետ ծառայության աշխատակիցներ Գ. Մելքոնյանը և Հ. Մելքոնյանը պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով: Հիդրոմետի ևս 7 աշխատակից պարգևատրվել է պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Աղբյուր՝  ՀՀ ԱԻՆ

10:25 Հայաստան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

10:25 Հայաստան
Մարտի 23- ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ղուլարյանն ընդունել է հոլանդական «Mecanoo», «Arson», «BioNaFarm» ընկերությունների ներկայացուցիչներին,

որոնք Հայաստան են եկել հայկական ճարտարապետությունն ուսումնասիրելու և ճարտարապետության ոլորտում համագործակցելու նպատակով: Ա. Ղուլարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքում և մարզերում Կոմիտեի կողմից իրականացվող և իրականացվելիք քաղաքաշինական ներդրումային ծրագրերին: Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե

10:12 Հայաստան
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝

քաղաքացուց խարդախությամբ նոթբուք հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե
 

18:01 Հայաստան
Տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը,

որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, թուրքագետներ, լեզվաբաններ, հասարակական գործիչներ, մտավորականներ:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

17:58 Հայաստան
Մայրաքաղաքի փողոցներում մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքները:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:53 Աշխարհում
Նյու Յորքում վաճառվում է Գրետա Գարբոյի բնակարանը

Դերասանուհին մամուլից և երկրպագոներից թաքնվել է հենց այդտեղ:
Աղբյուր՝  The New York Times

17:29 Հայաստան
Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևորականներն այցելել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր

Հոգևորականներն աղոթել են համալսարանական հիվանդանոցում բուժվող փոքրիկների շուտափույթ ապաքինման համար, այնուհետև կատարել Միջինքի արարողություն:
Երեխաներին մանկական ներկայացման միջոցով լավ տրամադրություն են փոխանցել Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության hայկական կենտրոնի «Կարապետ» տիկնիկային թատրոնի դերասանները:
Մամուլի հաղորդագրություն
 

17:27 Աշխարհում
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարը քննարկել են հայ-էմիրթական ներդրումային հիմնադրամի ստեղծումը

Քննարկման օրակարգում են եղել նաև էմիրաթցի ներդրողներին հետաքրքրող ոլորտները և ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում էմիրաթական կողմին ներկայացնելու վերջիններիս հետաքրքրող մի շարք ներդրումային ծրագրեր։ Երկու նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-ԱՄԷ ապրանքաշրջանառության, արտահանումների ծավալների աճին։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

17:09 Հայաստան
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարը հրավիրում է

Սփյուռքի դպրոցականներին իրենց ամառային արձակուրդն անցկացնել հայրենիքում՝ համատեղելով ակտիվ հանգիստը, հայրենաճանաչությունն ու ինժեներական դասընթացները:
8 օրյա տեխնոլոգիական ճամբարի օրակարգը հագեցած է ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչության ուղղված միջոցառումներով և մի շարք ժամանցային ծրագրերով: Ճամբարի սկզբում երեխաները բուժզննում կանցնեն և մասնագետի ուշադրության կենտրոնում կլինեն ողջ ընթացքում:
Աղբյուր՝ ԻՏՁՄ

15:15 Աշխարհում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

15:01 Հայաստան
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

14:30 Հայաստան
Հայաստանյան գրախանութներում այսուհետև կվաճառվեն «մանդարիններ»`գրքի տեսքով

«Մանդարինը» հայկական մանդալան է` առաջին ֆոսֆորային լուսավորվող կազմով հակասթրես գիրքը: Թելակարով խնամքով պատրաստված այս գունազարդման ալբոմը ստեղծվել է «Բուկինիստ» և «Dee.am» ընկերությունների կողմից մտքերին պարզություն, խաղաղություն և գույներ բերելու համար:
Մամուլի հաղորդագրություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}