ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

15:23 Հայաստան
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

14:53 Աշխարհում
ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը և Բահրեյնի ԱԳ նախարար Խ. բեն Ա. բեն Մ. Ալ Խալիֆան պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Բահրեյնի փոխգործակցության առավել սերտացման համար

Հայաստանի և Բահրեյնի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են փոխադարձ այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդատվությունների անցկացումը, իրավապայմանգրայաին դաշտի ընդլայնումը։
Աղբյուր՝ mfa.am

14:04 Աշխարհում
ֆրանսիայի գազի պահեստում մի քանի պայթյուն է տեղի ունեցել:

Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Աղբյուր՝ Parisien

13:12 Աշխարհում
ԱՄՆ- ում հրապարակել են նախագահների վարկանիշային ցուցակը:

Լավագույնն Աբրահամ Լինքոլնն է համարվել:
Աղբյուր՝C-SPAN

12:55 Աշխարհում
ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ա. Աբուլ-Ղեյթը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների,

սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։ Հայաստանի արտգործնախարարն ու Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը քննարկել են միջազգային հրատապ խնդիրներ։
Աղբյուր՝ mfa.am

12:14 Աշխարհում
1906 թվականի փետրվարի 18- ին ծնվել է Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը

Նրա պատվին անվանվել է փողոց մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանում: 2016-ի Մայիսի 23-ին, տեղադրվել է Մարշալ Բաբաջանյանի արձանը համանուն փողոցի կից գտնվող այգու տարածքում։

11:43 Աշխարհում
1898 թվականին այս օրը ծնվել է իտալացի նախագծող, ավտոարտադրող ընկերության հիմնադիր Էնցո Ֆերարին:

1920թ.-ին Էնցոն մասնակցել է «Ալֆա-Ռոմեո» ընկերության կազմակերպած ավտոմրցաշարերին։ Այնտեղ նա աշխատել է 20 տարի՝ վարորդից դառնալով մինչև ընկերության ստորաբաժանման տնօրեն։

11:14 Հայաստան
13.02-17.02.2017թթ. ժամանակահատվածում կայացվել է 750.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում

և հաշվարկվել 1287.1հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

11:00 Հայաստան
Տեղի է ունեցել ԱԺ ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը

Նիստին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների և կենտրոնական ապարատի ծառայությունների ղեկավարներ:
Նիստի ընթացքում քննարկվել են օպերատիվ շտաբի կազմում ձևավորված աշխատանքային խմբերի գործառույթները, ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցը, ընտրացուցակների կատարելագործման գործընթացը և մի շարք այլ հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

10:51 Աշխարհում
Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը և Կատարի ԱԳ նախարար Շ. Մ. բեն Աբդուլռահման Ալ-Թանին քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ընդլայնումը

Երկուստեք կարևորվել է բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը։ Կատարի արտգործնախարարի խնդրանքով Է. Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:39 Հայաստան
Փետրվարի 26-ին Թումոն նշելու է Բարեկենդանը Գյումրիում՝ համերգով և դրան հաջորդող տոնակատարությամբ։

Հայկական ամենասիրելի տոներից մեկի օրը կկայանա Թումոյի Թմբաթայի և Արիկ Բամբիռի համերգը Գյումրիի դրամատիկական թատրոնում։ Համերգից հետո բոլոր հյուրերը դուրս կգան թատրոնի դիմաց, որտեղ Գյումրիի «Հրայրք» ավանդական երգի ու պարի խումբը հյուրերի համար կկազմակերպի զանազան խաղեր, ինչպես նաև պարեր և երգեր։ Սկիզբը՝ 15:00- ին:
Աղբյուր՝ Թումո

10:25 Հայաստան
Վարչապետ Կ. Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ չորս հայտ: Ներկայացված հիմնավորումները և փաստարկները քննարկելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել ընկերություններից երեքի բողոքը, իսկ մեկինը՝ մերժել:
Աղբյուր՝ ՀՀ կառավարություն

10:12 Հայաստան
ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության հանդիպման հիմնական նպատակըք

քաղաքանության զարգացման գործողությունների վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունների և ժամկետների ճշգրտումն էր: ԱԶԲ պատվիրակության ղեկավար Մ. Հոջը ներկայացրել է Բանկի դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ: Նա ներկայացրել է, որ Հայաստանի խմելու ջրի համակարգը միասնական վարձակալի հանձնելու պայմանագիրը աշխատանքային նոր ուղություններ և պարտավորություններ է առաջ բերում, որոնք հստակեցման կարիք ունեն:
Աղբյուր՝ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

18:33 Հայաստան
Փետրվարի 18-ին ժ.15:00-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացումը, որը կգործի փետրվարի 18-ից 21–ը

Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ սփյուռքի, ՀՀ մշակույթի նախարարությունները: Ցուցահանդես-վաճառքին աջակցել են ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանը, Հայաստանի գրողների միությունը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը և մի շարք հրատարակչություններ:
Մամուլի հաղորդագրություն

17:53 Աշխարհում
Սարդն ընդդեմ օձի

Կենդանիների կռիվը նկարահանել են Ավստրալիայի խանությորից մեկում:

17:47 Հայաստան
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում փետրվարի 18-ին 17:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա

«Անտրա և Նորմունդս Վիկսնե» դաշնամուրային դուետի մենահամերգը ՝ նվիրված Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 20 ամյակին:
Մամուլի հաղորդագրություն

17:41 Հայաստան
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կեղտաջրերի հեռացման ընդհանուր ստանդարտներին առնչվող հարցեր

Քննարկման արդյունքում առաջարկվել է այն մոտեցումը, որ ՀՀ Ջրային օրենսգրքում և համապատասխան որոշումներում անհրաժեշտ է ներառել իրավական շրջանակի փոփոխություն՝ նպատակ ունենալով կարգավորելու քաղաքային կեղտաջրերի հավաքումը, մաքրումը և հեռացումը դեպի շրջակա միջավայր: Կարգավորումը պետք է ներառի նաև քաղաքային բնակավայրերի համար սահմանված մաքրման պահանջներն ու ժամանակացույցը:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

17:40 Հայաստան
Շարունակում է մայրաքաղաքում բնակվող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետը Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է վերոնշյալ վարչական շրջաններում բնակվող սիրիահայ ընտանիքներ և տրամադրել համապատասխան աջակցություն:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:39 Աշխարհում
Գերմանիա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը`

Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}