ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:00 Հայաստան
ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչների և ավագ դպրոցների մի խումբ տնօրենների մասնակցությամբ

տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված ավագ դպրոցներում ոստիկանության տեսուչների ինստիտուտի ներդրման արդյունավետությանը: Քննարկման ժամանակ հաշվետու զեկույցով հանդես է եկել ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ն. Դուրյանը: Նա ներկայացրել է 2016-17 ուսումնական տարվա ընթացքում դպրոցներում աշխատող տեսուչների իրականացրած աշխատանքների վիճակագրական տվյալները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

18:44 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալն անցկացրել է Կայուն զարգացման նպատակների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի «Էկոլոգիական» աշխատանքային խմբի երկրորդ նիստը

Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանում Կայուն զարգացման իրականացման գործընթացը, այնուհետև անդրադարձել հանձնարարականի կատարման ընթացքին: Նիստին մասնակից աշխատանքային խմբի անդամները քննարկել են մինչև 2030թ. Հայաստանում Կայուն զարգացման իրականացման գործընթացը, մանրակրկիտ վերլուծել և ճշգրտել էկոլոգիական ենթախմբում ընդգրկված թվով 6 նպատակների /թիրախների/ և ցուցանիշների համապատասխանությունը` որոշելով ՀՀ համար դրանց կիրառելի տարբերակները:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

 

18:33 Հայաստան
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի հետ հանդիպմանը քաթարաբնակ սիրիահայ գործարար Հովհաննես Խթումյանը ներկայացրել է իր ներդրումային ծրագրերը՝

մասնավորապես Հայաստանում արևի էներգիայի արտադրության նախագծերը, որոնք հնարավորություն կտան խթանել տնտեսության զարգացումը, նոր աշխատատեղեր բացել: 
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

18:20 Հայաստան
Շիրակի մարզպետարանից տեղեկացրել են, որ դեղերի հատկացման առումով որևէ խնդիր չունեն

Հունիսի 27-ի «Հայկական ժամանակ» օրաթերթի «Գյումրիում շաքարային դիաբետով հիվանդներին ասում են` դեղ չկա, ճիշտ սնվեք. տնօրենը հերքում է» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ Շիրակի մարզին «Ինսուլին» դեղի բաշխումն իրականացվել է 2017 թվականի ապրիլի 28-ին առողջապահության նախարարի թիվ 1410-Ա հրամանով` եռամսյակային կտրվածքով: Բաշխումն իրականացվել է՝ հաշվի առնելով նշված մարզի առաջին եռամսյակի դեղի ծախսը և մարզում առկա մնացորդը: Տրված քանակը ինսուլինակախյալ հիվանդներին կբավարարի մինչև սույն թվականի հուլիսի 30-ը: Հերթական բաշխումը կիրականացվի հուլիսի առաջին տասնօրյակում:
Մամուլի հաղորդագրություն

18:06 Հայաստան
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ն. Գրիգորյանը լրատվամիջոցներին մանրամասն ներկայացրել է կոմիտեի կողմից

երկրատեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքները և դրա արդյունավետ կիրառման ուղղությունները: Բանախոսը նկատել է, որ կադաստրի պետական կոմիտեն նախաձեռնել է բազային երկրատեղեկատվական համակարգի զարգացումը կոմիտեի գեոպորտալի միջոցով: Գծային ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ սերտ համագործակցության արդյունքում կադաստրի պետական կոմիտեն, պարոն Գրիգորյանի հավաստմամբ, իր ուժերով ստեղծել է գեոպորտալ, որտեղ ներբեռնվել են Երևան քաղաքի՝ կադաստրի պետական կոմիտեում առկա քարտեզագրական նյութերը, օրթոլուսանկարները, ինչպես նաև հանութագրված  ենթակառուցվածքների վերաբերյալ առկա գրաֆիկական և տեքստային տեղեկատվությունը:
Աղբյուր՝ Կադաստրի պետական կոմիտե



 

17:53 Հայաստան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի է ունեցել «Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական հանդիպում-քննարկում

Միջոցառումը կազմակերպել էր ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (Կլոր սեղան)` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17:40 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Ռոստոմյանն «Ասիայի երեխաներ» խաղերի միջազգային կոմիտեի գլխավոր քարտուղար Ս. Խատիլիկովի հետ քննարկել է «Ասիայի երեխաներ» ձմեռային մարզական խաղերին

ՀՀ հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցեր: «Ասիայի երեխաներ» ձմեռային մարզական խաղերը անցկացվելու են առաջին անգամ: Կազմակերպիչները նախատեսում են դրանք անցկացնել 2019 թվականին Սախալինում:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

17:25 Հայաստան
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղու պաշտանական բացումը

Չվերթի պաշտանական բացմանը ներկա են եղել Սիրիայում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը, ինչպես նաև մի շարք այլ պատվավոր հյուրեր: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:
Մամուլի հաղորդագրություն

17:12 Հայաստան
Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանն ամբողջ Հայաստանից տարբեր ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 125 երեխա կա՝ 0-ից 8 տարեկան։

Փոքրիկները մի քանի տասնյակ դայակների, հատուկ մանկավարժների, հոգեբանների, նյարդաբանների և այլ աշխատակիցների շուրջօրյա վերահսկողության ներքո են։ Օրվա մեծ մասը նվիրվում է վերականգնողական և բուժիչ տարբեր տիպի թերապիաներին, որոնց համար մանկատունը նորացված սարքավորումների կարիք ուներ։ Հունիսի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը HSBC բանկի ֆինանսավորմամբ մանկատանը ավելի քան 2.2 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել՝ քայլակներ, սայլակներ, մկանները մարզող և մարսող սարքեր, օրթոպեդիկ բարձեր, ֆիքսատորներ:
Աղբյուր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ

17:00 Հայաստան
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունել է Լոս Անջելեսի իրաքահայերի միության փոխնախագահ դոկտ. Մ. Անջարգոլյանին, հայ ընտանեկան շաբաթօրյա վարժարանի ուսուցչուհի Ք. Գևորգյանին,

Հայաստանի իրաքահայերի ընտանեկան մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վ. Կտիկյանին: Հրանուշ Հակոբյանը կարևորել է կազմակերպության ազգանպաստ գործունեությունը, ընդգծել, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

16:28 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը Ղրղզստանի ԿԳ նախարարության պատվիրակության հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման,

ինչպես նաև փորձի փոխանակման հարցեր: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը, մասնավորապես, անդրադարձ է եղել դպրոցների ֆինանսավորման կարգի, միասնական քննությունների անցկացման, ուսումնական հաստատությունների բեռնվածության, տնօրենների ընտրության և այլ հարցերի:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

 

 

14:42 Աշխարհում
Facebook- ի ակտիվ լսարանը գերազանցել է 2 միլիարդը

Այդ մասին Ցուկերբերգը հայտնել է իր էջում:

14:07 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Ռոստոմյանը ՀՀ- ում Ճապոնիայի դեսպան Է. Տագուչիի հետ քննարկել է աշնանը Երևանում կայանալիք ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնի

կազմակերպչական մի քանի հարցեր: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և փառատոնի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար և տեղեկացրել, որ նախատեսվում է փառատոնի շրջանակներում կազմակերպել Հայաստանի ձյուդոյի,  կարատեի և այլ ճապոնական մարտարվեստների մարզաձևերի ֆեդերացիաների մարզիկների, ինչպես նաև Ճապոնիայից հրավիրված վարպետների ցուցադրական ելույթներ:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

13:40 Աշխարհում
ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը Սեուլ կատարած այցի ընթացքում երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ա. Ա. Լարիջանիի, Չեխիայի Սենատի նախագահ Յ. Համաչեկի,

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Ա. Դանկոյի և ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Ժ. Փինի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանի և այդ երկրների հետ համագործակցության առկա մակարդակը, փոխգործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

13:25 Հայաստան
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Կ. Վ.-ի կողմից բերված հանձնունքի թխվածքի միջից հայտնաբերել են

երկու հատ թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ: Դրանցից մեկում առկա էր 0,1 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված, մյուսում` 0,2 գրամ քաշով, «B 8» դաջվածքով դեղահաբ:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

12:43 Աշխարհում
ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար Ս. Կարայանն Աստանայում Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ժ. Կասիմբեկի և Ազգային էկոնոմիկայի նախարար Տ. Սուլեյմենովի հետ

քննարկել է Հայաստանի և Ղազախստանի միջև առկա տնտեսական համագործակցությունը և առևտրաշրջանառության ծավալների աճին զարկ տալու հնարավորությունները։ Երկու երկրների նախարարներն անդրադարձել են երկկողմ ներդրումներ իրականացնելու հեռանկարներին։
Ս. Կարայանը և Տ. Սուլեյմենովը քննարկել են նաև հայ-ղազախական միջկառավարական նիստի հետ կապված կազմակերպչական հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարարություն

11:14 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ա. Զաքարյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պ. Միկիսկան հայտնել է

պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան շարունակելու` չեխական կողմի պատրաստակամությունը: ՀՀ ՊՆ առաջին տեղակալը ևս ընդգծել է պաշտպանական բնագավառում Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը և հույս հայտնել, որ հարաբերություններն առավել կընդլայնվեն և կզարգանան:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

11:00 Հայաստան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) փոխտնօրեն, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետ համագործակցության

դեպարտամենտի ղեկավար Է. ֆ. Կապելլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Օ. Բուրկին: Ի. Առաքելյանը կարևորել է Հայաստանի տարբեր մարզերում Գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել նաև երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացման անհրաժեշտությանը:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

10:51 Աշխարհում
Հունիսի 26-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ. Ղուլյանը և Օդեսայի քաղաքապետ Գ. Տրուխանովն անդրադարձել են հնարավոր համատեղ միջոցառումներ կազմակերպելու հարցին

ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ տեղական մակարդակով հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու ժողովուրդների միջև կապերի սերտացմանը և ամրապնդմանը: Արձանագրելով Երևանի և Օդեսայի՝ քույր քաղաքներ լինելու փաստը՝ Հ. Ղուլյանն ընդգծել է առևտրատնտեսական, մշակութային, տուրիզմի և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման կարևորությունը: Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր հյուպատոսի և Օդեսայի քաղաքապետի միջև տեղի է ունեցել հուշանվերների փոխանակում:
Աղբյուր՝ mfa.am

10:39 Աշխարհում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Է. Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պրահայի Սուրբ Հոգի հայկական եկեղեցի

Այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաև Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հետ, որից հետո խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Պրահայում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

10:25 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի տարվա լավագույն մարզիկ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի նախագծի

հանրային քննարկումների շարքի երրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է շահագրգիռ կազմակերպություններից գրավոր, ինչպես նաև նախորդ հանդիպումների արդյունքում ստացված սկզբունքային առաջարկությունների հիման վրա լրամշակված նախագիծը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նախագծի մշակման նպատակը, նախագծի վերաբերյալ մինչ այժմ ստացված սկզբունքային առաջարկությունները, կարծիքները և նախագծի լրամշակման պատմությունը:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

10:12 ԼՂՀ
Հունիսի 27-ին Արցախի ԱԺ- ում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է խորհրդարանի նախագահ Ա. Ղուլյանը

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները: Շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի պատրաստվածության մասին տեղեկություններ են հաղորդել գլխադասային հանձնաժողովների ղեկավարները, ովքեր հաղորդումներ են ներկայացրել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների վերաբերյալ հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումների արդյունքների մասին: Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը տեղի կունենա հունիսի 28-ին 11:00-ին:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

18:06 Հայաստան
Ավստրիացի բարերար Գ. Պետերը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի հետ քննարկել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի գործունեությունն

ավելի արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր։ Ս. Խաչատրյանը ավստրիացի բարերարին ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում բժշկական օգնության որակի բարելավման, մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազեցման ուղղությամբ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և արձանագրված դրական ցուցանիշները։ 
Քննարկվել են նաև վերատադրողական առողջության հետագա բարելավմանը, ծնունդների թվի ավելացմանը վերաբերող և այլ հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

17:40 Հայաստան
Դատական կարգադրիչների կողմից փաստաբանների նկատմամբ զննություն կատարելու փորձերի ժամանակ տեղի ունեցող հնարավոր բացասական միջադեպերն արձանագրելու և կանխելու նպատակով,
փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբը խնդրում է նախապես տեղեկացնել ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբին՝ նիստի ժամանակի և վայրի մասին՝ փաստաբանների պալատի ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար: Հեռախոս՝ (+37410) 600701 ), բջջ. (+374) 077 00-77-92: Համակարգող փաստաբան՝ Գևորգ Մկրտչյան:
Աղբյուր՝ ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}