ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:31 Աշխարհում
Աշխարհի ամենատարեց փախստական կնոջը չեն թույլատրել Շվեդիայում բնակվել

Աֆղանստանցի 106- ամյա կինն այդտեղ եկել է ողջ Եվրոպան անցնելով:
Աղբյուր՝ Local

17:00 Աշխարհում
Դերասան Սերգեյ Բեզռուկովը «Миротворец» կայքի տվյալների բազայի «Քավարան» բաժնում է հայտնվել

Դերասանը նման միջոցների է ենթարկվել «Ուկրաինայի պետական սահմանը խախտելու համար»:

13:40 Հայաստան
Օգոստոսի 17-ին 16:00-ի սահմաններում, դատաքննություն իրականցնող մարմնի թույլտվությամբ կարճաժամկետ մեկնումից վերադառնալուց հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վ. Մ.-ն ենթարկվել է

անձնական խուզարկության: Վերջինիս գուլպայի միջից հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային թաղանթ, որի մեջ առկա էր ընդհանուրը 9 գրամ քաշով կանաչավուն զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

13:25 Հայաստան
«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացվում են դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողները

Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Աղբյուր՝ heh.am

13:12 Հայաստան
Ծաղկաձորում մեկնարկել է «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա աշխատաժողովը,

որը նախաձեռնել են ՀՀ ԿԳ նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն։ Աշխատաժողովի նպատակն է՝ ներկայացնել «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի իրականացման ընթացքը և ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև քննարկել միջին մասնագիտական կրթության «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Անասնաբուժություն» մասնագիտությունների համար բարեփոխված կրթական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը: Աշխատաժողովն այսօր կամփոփի խմբային աշխատանքները, որոնց ընթացքում հնչած առաջարկությունները և դիտողությունները հիմք կհանդիսանան մոդուլային ծրագրերի մշակման և վերանայման համար։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ


 

13:00 Հայաստան
Գարեջրի ամենամյա փառատոնը տեղի կունենա օգոստոսի 19-ին, Կարապի լճի տարածքում

Միջոցառման ընթացքում լինելու են բազմաթիվ մրցույթներ, անակնկալներ, նվերներ, հյուրասիրություն: Սկիզբը՝ 18:00- ին:

10:39 Աշխարհում
1750 թվականին այս օրը ծնվել է կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ Անտոնիո Սալիերին

Նա 40-ից ավել օպերաների, բազմաթիվ գործիքային և վոկալ-գործիքային ստեղծագործությունների հեղինակ է:

10:12 Հայաստան
Օգոստոսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 354 հեռախոսազանգ

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 296-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 58 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 109 հեռախոսազանգ, որոնցից 94-ին լուծում է տրվել, իսկ 15-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

19:16 Աշխարհում
Դենիել Քրեյգը հաստատել է, որ նոր ֆիլմում Բոնդի դերը կկատարի

Դերասանը նշել է, որ Բոնդի մասին ֆիլմում կհայտնվի 5- րդ անգամ և դա կլինի վերջինը:

17:40 Աշխարհում
Օգոստոսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի գերմաներեն թարգմանությամբ պրեմիերան,

որը Ավստրիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության հովանու ներքո և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի գրասենյակը: Միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ավստրիահայ համայնքային կառույցների ղեկավարներ: Օգոստոսի 17-ից սկսած «Խոստումը» ցուցադրվելու է Ավստրիայի խոշոր բոլոր կինոթատրոններում: 
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}