ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16:44 Հայաստան
Համապետական շաբաթօրյակին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունները,

Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը: Մարզերում և Երևանում գործող երեխայի  խնամքի հաստատությունների, տուն-ինտերնատների անձնակազմը վաղ առավոտից սկսել է հաստատությունների հարակից տարածքների մաքրման և աղբահեռացման աշխատանքները: Հաստատություններում բնակվող տարեցներն ու երեխաները նույնպես մասնակից են եղել «Մաքուր Հայաստան» ծրագրին:
Աղբյուր՝ ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

16:33 Հայաստան
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում պատճաշ տեսքի է բերվել նաև Արտաշատի խճուղու հարակից տարածքը:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև պետական այլ մարմինների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների ջանքերով ճանապարհին հարող տարածքից հեռացվել է մեծ քանակությամբ աղբ: Մասնակիցներին տեղում բաժանվել են աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները, օգտագործվել են նաև տեխնիկական միջոցներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

16:20 Հայաստան
Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում նշվել է Ֆիդայատոնը:

Քաղաքապետի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի, նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Ծաղիկներ են խոնարհվել նաև Գևորգ Չավուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է ֆիդայապետի թանգարանը։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների և Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

16:06 Աշխարհում
Ոստիկանությունը բացատրել է Մոսկվայի կենտրոնում երեխայի ձերբակալումը

Ինչպես նշել էին մայրաքաղաքի գլխամասային գրասենյակում, տղան մուրացկանությամբ է զբաղվել: Ընդդեմ երեխայի հոր վարչական զեկույց է կազմվել:

15:42 Հայաստան
Գյուղատնտեսության նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցները մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական շաբաթօրյակին

Նախարարության աշխատակիցները սանիտարական մաքրման և աղբահավաքման աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, ինչպես նաև բարեկարգել և կանաչապատել Մամիկոնյանց փողոցի վրա գտնվող նախարարության մասնաշենքի հարակից տարածքը:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

15:30 Հայաստան
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում ներառվել է նաև Հաղթանակի զբոսայգու տարածքը:

Մինչ գործընթացի մեկնարկը՝ բոլոր մասնակիցներին բաժանվել են աղբահավաք պարկեր, բահեր, փոցխեր և անհրաժեշտ այլ պարագաներ: Առավոտյան մեկնարկած աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմերի ներկայացուցիչների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցների ուժերով:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

15:05 Հայաստան
Համաքաղաքային շաբաթօրյակի ուղղությամբ աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են վաղ առավոտից

Միահամուռ ուժերով մայրաքաղաքը մաքրելու կոչին միացել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ենթակա կառույցները, պետական կառույցներ, «Սանիթեք» ընկերության, նաև մասնավոր ընկերությունների, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Հիմնական աշխատանքները տարվել են արդեն նախապես ճշտված վայրերում:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:53 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները ևս մասնակցում են համապետական շաբաթօրյակին

Արտաշատի խճուղում՝ Նորագավիթին հարող տարածքում, այսօր առավոտից նախարարության աշխատակազմի աշխատակիցները ձեռնամուխ են եղել տարածքի մաքրման և աղբահեռացման մեծածավալ աշխատանքներին: Համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցում են նաև միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն սպասարկող շուրջ 35 կապալառու կազմակերպությունների՝ ճանշինների աշխատակիցները:
Տեսանյութ

13:40 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում, մասնակցել են համապետական շաբաթօրյակին:

Աշխատակիցները մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփան Շահումյանի և Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակներին կից այգիներում, նախարարության մասնաշենքում և հարակից տարածքներում: #CleanArmenia նախագծի շրջանակներում տրամադրած նկարների և քաղաքացիների արդյունավետ համագործակցության արդյունքում արդեն իսկ բազմաթիվ վայրերում իրականացվել են մաքրման աշխատանքներ:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

13:00 Հայաստան
«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր 09:00-ից մեկնարկել են համապետական շաբաթօրյակի համակարգման աշխատանքները

Համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են հանրապետական գործադիր մարմինների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջոցառմանը օժանդակելու պատրաստակամություն հայտնած կառույցների ռեսուրսները: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Գեղարքունիքի մարզ է այցելել ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դ. Լոքյանը, Լոռիի, Տավուշի և Վայոց ձորի մարզեր` ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

12:43 Աշխարհում
Գլոբալ պլատֆորմի շրջանակներում Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ավարտին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը և Իտալիայի պատվիրակության ղեկավար Ֆ. Կուրցիոն քննարկել են

բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանայելու Հայաստանի և Իտալիայի միջև գործող  փոխըմբռնման հուշագիրը, համատեղ աշխատանքներ իրականացնել ԱՌՆ ռեգիոնալ պլատֆորմում, ինչպես նաև՝ սկսել երկու երկրների ազգային կարմիր խաչի ընկերությունների միջև համագործակցության ակտիվացմանն ուղղված աշխատանքները: 
Հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև նախարարական կլոր սեղան աշխատանքային նիստին, որի ընթացքում նախարար Դ. Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

10:51 Հայաստան
Լոռու մարզի երիտասարդ մասնագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության նախարարության կողմից իրականացվող և նախանշվող ծրագրերը։

Լ. Ալթունյանը ներկայացրել է առանձին ծրագրերի իրականացման մեխանիզմներն ու ակնկալվող արդյունքները։ Վանաձորի, Սպիտակի և Ալավերդու բժշկական կենտրոնների երիտասարդ մասնագետներն կարևորել են ծխածոտի դեմ պայքարը` առաջարկելով խստացնել այն։ Քննարկվել են նաև պետական պատվերի տեղադրմանը, բժշկական ապահովագրական փաթեթների, բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրմանը, ինչպես նաև բուժհիմնարկների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր։
Աղնյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

10:39 Հայաստան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ մայիսի 26-ին ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝

ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների վերաբերյալ։ Քննարկվել է ատոմակայանի պլանային նախազգուշական աշխատանքների ընթացքում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների ընթացքը։ Արձանագրվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

10:25 Աշխարհում
Մեքսիկական Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանդիպել է տարբեր երկրների մի շարք պաշտոնյաների հետ:

ԱԻ նախարարը քննարկել է արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում միջազգային համագործակցության խորացման հիմնահարցերը: Նախարարը Եվրամիության մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Խ. Ստիլիանիդեսի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրության բազմաշերտ հարցեր:
Աղբյուր՝  mes.am

 

10:13 Հայաստան
Հունիսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանի և հաղորդավար Ա. Բարսեղյանի նախաձեռնությամբ կներկայանան «7» նախագծով

Համերգը կկայանա ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգ-շոու ծրագրի ընթացքում հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ կունկնդրի դասական երաժշտարվեստի սիրված ու հայտնի ստեղծագործություններ, ինչպես նաև ակտիվ մասնակցություն կունենա միջոցառմանը:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ

18:05 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանը:

Օրակարգում ընդգրկվել և քննարկվել է 3 հարց՝ 2016թ. ընթացքում ՔԿ ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննությունների, 2015-2016թթ. ընթացքում ՀՀ ՔԿ ծառայողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ վերջիններիս կատարած հանցագործությունների դեպքերի առթիվ քրեական գործերի քննության արդյունքները, 2015-2016թթ. ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործերով նախաքննության վիճակը:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

18:01 Հայաստան
Մայիսի 17-22-ը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մասնակցել է Օրենբուրգում կայացած «Գոստինիյ դվոր» lX միջազգային տիկնիկային փառատոնին:

Թատրոնը փառատոնին ներկայացել էր Ն. Գոգոլի «Ակ-Ակ» ներկայացումով /ռեժիսոր` Ռ. Բաբայան, նկարիչ` Կ. Եղիազարյան/ և արժանացել «Ն. Գոգոլի «Ակ-Ակ» վիպակի օրիգինալ լուծման համար» մրցանակային դիպլոմի:
Մամուլի հաղորդագրություն

17:59 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա ուսուցմամբ 15 կրթօջախներում տեղի են ունեցել վերջին զանգի ավանդական միջոցառումներ:

Հարազատ դպրոցին հրաժեշտ են տվել նաև քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցների՝ ավարտական 9-րդ դասարանի աշակերտները: Միջոցառումների շրջանակներում ընթերցվել է Երևանի քաղաքապետի օրվա առթիվ շնորհավորական ուղերձը: 2016-2017թթ. ուսումնական տարում համայնքային դպրոցներն ավարտում է 8160 աշակերտ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:58 Հայաստան
22.05-26.05.2017թթ. ժամանակահատվածում կայացվել է 760.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում

և հաշվարկվել 666.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5մլն.դրամ գումար:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

17:57 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին:

Այն կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հինադրամի աջակցությամբ: Նիստի ընթացքում ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս Տ. Պողոսյանը խորհրդի անդամներին ներկայացրել է «Անչափահասների պաշտպանությունը քրեական գործով վարույթի ընթացքում» հեռաուսուցման առցանց դասընթացը, որի շրջանակում մասնագիտական վերապատրաստում են անցնում անչափահասների արդարադատության հարցերով զբաղվող առանցքային դերակատարները՝ դատավորները, դատախազները, ինչպես նաև արդարադատության համակարգի այլ աշխատակիցները: Նիստին մասնակցել են պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

17:53 Աշխարհում
Չինական գյուղը «ողողվել» է հազարավոր բազմոտանիներով

Այդ կենդանիներին վերացնելն անհնար է:
Աղբյուր՝ Mirror

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}