ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:33 Հայաստան
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) և ԼԵԳԵՈՆ փեյնտբոլի ակումբն առաջին անգամ կազմակերպում են ՏՏ ընկերությունների միջև փեյնտբոլի սիրողական մրցաշար

Մրցաշը կանցկացվի հունիսի 17-ին և 18-ին, Սևանա լճի ափին՝ «Լեգիոն» փեյնբոլի ակումբի տարածքում: Մրցաշարին կարող են մասնակցել միայն ՏՏ ոլորտի ընկերություններ, յուրաքանչյուր թիմում՝ մինչև 8 հոգի, թիմերի առավելագույն քանակը՝ 12: ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Ա. Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ և ռազմական մարտավարության վարժանքներ: Առաջին տեղը զբաղեցրած թիմը կստանա որսորդական զենք, գավաթ և պատվոգրեր:
Մամուլի հաղորդագրություն

18:06 Հայաստան
Երևանում ներդրումային դաշտի ակտիվացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի և IDeA հիմնադրամի տնօրեն Է. Մանուկյանի հանդիպման ժամանակ

Մասնավորապես ներկայացվել են հիմնադրամի կողմից մշակված զբոսաշրջության զարգացմանն ուղղված` Երևանում նոր ճոպանուղու կառուցման, Հաղթանակ զբոսայգու վերակառուցման, ինչպես նաև  Էրեբունի պատմահնագիտական արգելոցի զարգացման ներդրումային ծրագրերի առաջարկները: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու առաջարկների փաթեթները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:53 Աշխարհում
Ֆիլիպիններում օձի նման մարդուց խուսափում են՝ կարծելով, թե նա դև է

Անտոնիո Ռելոյը տառապում է իխտիոզով, որը մաշկային հազվագյուտ հիվանդություն է:
Աղբյուր՝ Mirror

16:33 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Մինասյանը մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության /ՀԳՀՄ/ գործունեության 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախարարն իր ողջույնի խոսքում նշել է ՀԳՀՄ արդյունավետ գործունեությունն ու միության նախագահ Գ. Մակարյանի նվիրված աշխատանքը, ում հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի և ում նվիրված  ու նախաձեռնողական աշխատանքի շնորհիվ միությունը արդյունավետ շարունակում է  գործել:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

15:42 Հայաստան
Վարչապետ Կ. Կարապետյանի մոտ քննարկվել է ՀՀ գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:

Ներկայացվել են, մասնավորապես, բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ  նախատեսվող միջոցառումները:
Աղբյուր՝ ՀՀ կառավարություն

15:05 Աշխարհում
Մայիսի 23-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Է. Ղազարյանը Ռադոմի տնտեսագիտության բարձրագույն դպրոցում հանդիպում է ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ

Դեսպան Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի պատմությանը, ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությունը:
Աղբյուր՝ mfa.am

14:30 Հայաստան
Արցախի Հանրապետության ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ռ. Իսրայելյանի նախագահությամբ դրական եզրակացությամբ երաշխավորել է

«ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ հունիս ամսվա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար: ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը երախտագիտություն է հայտնել պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների և առաջադրած հարցերի համար: Այսքանով` ավարտվել են նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումները:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն

14:16 Աշխարհում
Մայիսի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելել է Միացյալ Նահանգների առաջատար ռազմական ուսումնարան` ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ (US Army War College):

Այցի ընթացքում դեսպանը Քոլեջի պետ գեներալ Ու. Ռափի հետ քննարկել են Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրի շրջանակներում երկկողմ գործակցության արդյունքներն ու դրանց հեռանկարները: Զրուցակիցները փաստել են, որ Զինված ուժերի քոլեջում հաջողությամբ վերապատրաստում են անցել արդեն 7 հայ բարձրաստիճան սպաներ՝ հույս հայտնելով, որ գործընթացը կկրի շարունակական բնույթ:
Աղբյուր՝ mfa.am

13:40 Հայաստան
Տեղի է ունեցել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը: Օրակարգի առաջին հարցը խորհրդի նոր անդամների նշանակումն է եղել

Հաստատվել է վերջնական կազմը `խորհրդի 10 անդամներով: Նիստը նախագահել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վ. Մարտիրոսյանը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բ. Ենգիբարյանը խորհրդի նորանշանակ անդամներին ներկայացրել է 2016 թվականի գործունեության արդյունքները, գրանցած հաջողությունները:
Աղբյուր՝ mtcit.am

13:25 Հայաստան
Եվրոպական խորհրդարանի 8 պատգամավորները կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները:

Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում, Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներից կազմված պատվիրակությունը՝ Դ. Մաքալիստերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) մայիսի 24-25-ը կլինի Հայաստանում: Այցի ընթացքում պատգամավորները հանդիպումներ կունենան նախագահ Ս. Սարգսյանի, ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Է. Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կայցելեն Եվրամիության կողմից ֆինանսավորվող Երևանի Տարածաշրջանային թիվ 1 քոլեջ:
Մամուլի հաղորդագրություն

13:12 Հայաստան
Մայիսի 23- ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է դասական երաժշտության համերգ՝ նվիրված լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին:

Միջոցառումը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ: Համերգին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանը, ՀՀ- ում Լեհաստանի դեսպանության քարտուղար Ա. Սվիտալսկան, ռազմական կցորդ Կ. Դ. Մարինովսկին, լեհահայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

12:28 Աշխարհում
1941 թվականի մայիսի 24- ին ծնվել է ամերիկացի երգիչ, երգահան, բանաստեղծ և կինոդերասան Բոբ Դիլանը

Ըստ Rolling Stone ամսագրի կատարած հարցումների՝ նշանակալիության առումով համարվում է երկրորդ երաժիշտը (Բիթլզից հետո) երաժշտության պատմության մեջ։ 

11:14 Հայաստան
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Սոնա Գրիգորյանի՝ «Իմ տեսակը» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին կներկայացվեն մանրանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև հետաքրքիր և յուրօրինակ ասեղնագործ աշխատանքներ: Բացումը՝ մայիսի 25- ին 14:00- ին: Մուտքն ազատ է:

10:51 Հայաստան
Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին բարձր պարգևի առթիվ, շնորհակալություն հայտնել սփյուռքից ժամանած մասնակիցներին: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Նա ներկայացրել է զեկուցում ՀՀ Կառավարության 2016-17թթ. ծրագրի «Սփյուռք» բաժնում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

10:39 Հայաստան
Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ և ԿԳ նախարարների պաշտոնակատարներ Վ. Սարգսյանն ու Լ. Մկրտչյանն այցելել են «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոն

Պաշտոնակատարները մասնակցել են «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» կազմավորման հինգերորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, ծանոթացել են մարզադպրոցի գործունեությանն ու հաջողություններին: Վ. Սարգսյանը
քննարկման ընթացքում ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակում մշակված ծրագրերն ու դրանց նպատակները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին։
Մամուլի հաղորդագրություն

10:25 Աշխարհում
Մայիսի 22-ին Տալլինում այցով գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանն Էստոնիայի ԱԳՆ-ում հանդիպում է ունեցել միջազգային կազմակերպությունների վարչության պետ Կ. Լաուսի հետ:

Քննարկվել են միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցություն ցուցաբերելուն ուղղված քայլերը: Էստոնացի դիվանագետը գոհունակությամբ շեշտել է, որ միջազգային կառույցներում Հայաստանն ու Էստոնիան կարևորագույն հարցերում կիսում են համանման դիրքորոշումներ:
Աղբյուր՝ mfa.am

10:12 Հայաստան
Մայիսի 23- ին Երևանի Լև Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 55-ամյակը

Հանդիսավոր արարողության շրջանակում կրթօջախի սաները ներկայացրել են դպրոցի ավելի քան կեսդարյա ուղին՝ զարգացման տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու նոր ծրագրերը: Կրթօջախի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

18:44 Աշխարհում
Բրիտանիայի Բելֆասթում բնակվող շվեդ դիզայներ Կառլ Հոլմստրոմն ասել է, որ նա տարօրինակ զանգեր է ստանում՝

կապված Կիմ Չեն Ինին նման տիկնիկների թողարկմամբ: Անհայտ անձինք արվեստագետից պահանջում են կայքից հեռացնել այդ ապրանքը:
Աղբյուր՝ Standard

18:33 Հայաստան
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի աջակցությամբ Տիկնիկների պատկերասրահի «Dolls’ Gallery» սրահում տեղի կունենա վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի «Տիկնիկների աշխարհ»

անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Բացումը՝ մայիսի 24-ին 14:00-ին: Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 27-ը:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

18:19 Հայաստան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Երևանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:

Նախաձեռնության նպատակն է անցկացնել խորհրդատվական սեմինարիների շարք՝ նվիրված սննդամթերքի արտադրության անվտանգության տեխնիկական կարգավորումներին: Խորհրդատվություն-սեմինարը կամփոփվի մայիսի 26-ին: Քննարկումներից ու թեմատիկ շնորհանդեսներից բացի նախատեսվում են նաև այցեր սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերություններ՝ տեղում ծանոթանալու վերջիններիս գործունեությանը: Մայիսի 24-ին սեմինարը կանցկացնի ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ, նախարար Վ. Կորեշկովը:
Աղբյուր՝ snund.am

 

18:17 Աշխարհում
Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային ասամբլեայի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լ. Ալթունյանը և փոխնախարարը ՌԴ առողջապահության նախարար Վ. Սկվորցովայի հետ քննարկել են

առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության  արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ Հայաստանի պատվիրակությունն այսօր հանդիպել է նաև Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) ղեկավարության հետ:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}