ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:16 Աշխարհում
Դենիել Քրեյգը հաստատել է, որ նոր ֆիլմում Բոնդի դերը կկատարի

Դերասանը նշել է, որ Բոնդի մասին ֆիլմում կհայտնվի 5- րդ անգամ և դա կլինի վերջինը:

17:40 Աշխարհում
Օգոստոսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի գերմաներեն թարգմանությամբ պրեմիերան,

որը Ավստրիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության հովանու ներքո և Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Ավստրիայի Հայ դատի գրասենյակը: Միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ավստրիահայ համայնքային կառույցների ղեկավարներ: Օգոստոսի 17-ից սկսած «Խոստումը» ցուցադրվելու է Ավստրիայի խոշոր բոլոր կինոթատրոններում: 
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

16:41 Հայաստան
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ կազմակերպություններն Իրաքի կապի նախարարության պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել են ՀՀ- ում ՏՏ ոլորտի զարգացումները,

Միության կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրի նպատակն ու հաջողությունները: Հանդիպման մասնակից Ucom, IUNetworks, WEB, Niccoma, Freedom Development, Instigate Design, BetContrsuct ընկերությունները ներկայացրել են իրենց փորձն ու պրոդուկտները: Իրաքյան կողմը հետաքրքրություն է ցուցաբերել գիտահետազոտական, ուսումնական ծրագրերի, անվտանգության, էլ. կառավարման ոլորտներում համագործակցության, ինչպես նաև հայկական ՏՏ լուծումների արտահանմամբ և ներդրումային հնարավորություններով:
Աղբյուր՝ Շուշանիկ Ներսեսյան, ԻՏՁՄ Հանրային կապերի պատասխանաու

13:40 Հայաստան
Երևանաբնակ զոհված և հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 1215 երեխա ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ

հունիսի 19-ից երեք հերթափոխով իրենց ամառային հանգիստն են անցկացրել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներում: Վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատուները այդ ժամանակահատվածում պարբերաբար այցելել են ճամբարներ՝ ծանոթանալու երեխաների առօրյային և հանգստի պայմաններին: Երեխաներին բաժանվել է մարզական պարագաներ և մարզահագուստ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:12 Աշխարհում
Համացանցում հայտնվել է Apple հեռուստացույցի լուսանկարները

Ըստ նախնական տեղեկատվության՝ լուսանկարներն արվել են փորձարկման գոտում, և այդ տարբերակը վերջնականը չէ:

10:25 Աշխարհում
1943 թվականին այս օրը ծնվել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռեբերտ դե Նիրոն

Նրա խաղացանկը հասնում է մոտ 80 ֆիլմի։ 2 անգամ արժանացել է «Օսկար» կինոմրցանակի, 1975 թվականին լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում «Կնքահայրը 2» և 1980 թվականին լավագույն դերասան անվակարգում «Կատաղած ցուլ» ֆիլմերի համար:

10:12 Աշխարհում
1887 թվականի օգոստոսի 17- ին ծնվել է նիդերլանդցի ֆիզիկոս Ադրիան Ֆոկերը

Նրա աշխատանքներն առնչվում են ռադիոակտիվությանը, ռենտգենյան ճառագայթներին, էլեկտրոնային տեսությանը և այլն:

17:27 Աշխարհում
Սան Ֆրանցիսկոյի փողոցը վաճառել են միգրանտներին

Ամուսինները հարկերի վճարման գործընթացի սխալի հետևանքով Presidio Terrace հեղինակավոր թաղամասի մի մասի սեփականատեր են դարձել:

16:44 Հայաստան
Կոշիկի խանութում գողացել են քաղաքացու դրամապանակը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}