Փեշմերգան Իրաքում ԻԼԻՊ-ին պատկանող անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Քրդական զինված ստորաբաժանումների (փեշմերգայի) մարտիկները Իրաքի տարածքում անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, որը, ենթադրվում է, պատկանել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանը: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը` հղում կատարելով Sky News Arabia հեռուստակայանին:
Փեշմերգայի ներկայացուցիչները պնդում են, որ սարքը ոչնչացրել են Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի մոտ, սակայն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչ զենքով է իրենց հաջողվել դա անել:
Նշենք, որ փեշմերգայի մարտիկները բազմիցս են կռվել ԻԼԻՊ-ի ստորաբաժանումների դեմ: Նրանց վերջին հաղթանակը Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի ազատագրումն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ