7.5 մլն  մարդ մնացել է առանց խմելու ջրի

11:12 10/03/2010 » Աշխարհում

7.5 մլն մարդ մնացել է առանց խմելու ջրի

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավ արևմուտքում վերջին 100 տարվա մեջ գրանցված ամենաուժեղ երաշտը, որը սկսվել էր դեռևս 2009 թվականի հուլիսից, կշարունակվի մինչև մայիս: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Երաշտից ամենաշատը տուժել է Յուննան գավառը, որտեղ առանց խմելու ջրի մնացել է մոտովորապես 7.5 մլն մարդ:
Ցամաքած անտառները վառվում են նույնիսկ փոքր կայծից: Ըստ վիճակագրության, նոյեմբերից մինչև մարտի սկիզբ շրջանում տեղի են ունեցել ավելի քան 80 անտառային հրդեհներ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց