Դիմա Բիլանը կորցնում է լսողությունը

18:28 10/03/2010 » Աշխարհում

Դիմա Բիլանը կորցնում է լսողությունը

«Եվրատեսիլ-2008»-ի հաղթող Դիմա Բիլանը սխալ սննդակարգի պատճառով ձեռք է բերել մարսողական համակարգի հետ կապված մի շարք հիվանդություններ և տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները մի շարք ուսումնասիրություններ են կատարել ու եկել այն եզրակացության, որ երգիչը որոշ ժամանակ պետք է հրաժարվի հյուրախաղերից, որպեսզի զբաղվի իր առողջությամբ:

Բացի այդ` երիտասարդ երգչի մոտ հայտնաբերվել են նաև լուրջ խնդիրներ` կապված լսողության հետ, որն առաջացել է ականջի բորբոքումից:

Բայց դեռևս ականջի բորբոքման բուժումը երգչին չի օգնել: Ընդհակառակը, ըստ «Նյուզռու.ուա»-ի, օր օրի երգչի վիճակն ավելի է վատանում: Նա սկսում է չլսել և վտանգ կա, որ ընդհանրապես կարող է զրկվել լսղությունից, եթե անհապաղ քայլերի չդիմի:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց