Թուրքիայում դարձյալ արձանագրվել է երկրաշարժ

12:13 10/03/2010 » Աշխարհում

Թուրքիայում դարձյալ արձանագրվել է երկրաշարժ

«Բողազիչի» համալսարանի երկրաշարժների ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով` Թուրքիայում դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ` Էրզինջանում (պատմական Երզնկա) : Այս մասին հաղորդում է «Սի Էն Էն թուրք» (CNNTurk) լրատվական ծառայությունը:

Տեղեկացվում է, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4 բալ, էպիկենտրոնը գտնվել է Չաթալամուրթ շրջանում:

Նախնական տեղեկությունների համաձայն` մարդկային ու նյութական կորուստներ չկան:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմական Խարբերդ) գավառում տեղի էր ունեցել 6 բալ ուժգնության երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Բինգյոլից 45 կմ հեռու

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց