20:10 11/03/2010 » Աշխարհում

Էստոնիայի կառավարությունը հաստատել է եվրոյի անցման օրինագիծը

Էստոնիայի կառավարությունը հաստատել է եվրոյի անցման օրինագիծը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը: Այդ օրենքով կագավորվում է էստոնական արժույթ կրոնի անցումը եվրոյի:

Նշենք, որ Եվրամիությունը դեռ համաձայնություն չի տվել, որպեսզի Էստոնիան մտնի եվրագոտի, բայց տնտեսական հարցերով եվրահանձնակատար Խոակին Ալմունիան 2009 թվականի նոյեմբերին Էստոնիաին համարել է արժութային միությանը միանալու գլխավոր հավակնորդ: Որպեսզի 2011 թվականին մերձբալթյան այս երկրի անցումը եվրոյին տեղի ունենա, Բրյուսելը պետք է որոշում ընդունի առնվազն մոտակա ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ այսօր եվրոյի գոտու երկրների մեջ են մտնում Եվրոպայի 16 երկրներ: Վերջինը արժութային դաշինքին միացել է Սլովակիան: ԵՄ մյուս երկրների շարքում եվրոյի գոտի մտնելու հիմնական հավակնորդները հանդիսանում են Լեհաստանը և Չեխիան:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց