Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը

23:30 11/03/2010 » Քաղաքական

Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը

Շվեդիայի խորհրդարանը հավանության է արժանացրել 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը ցեղասպանություն որակելու բանաձևը: Շվեդական միջազգային ռադիոյի տվյալներով, բանաձևը ընդունվել 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, բանաձևը քննարկության էր դրվել երեք ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ:

Օրեր առաջ Շվեդիայում էր գտնվում թուրք պատգամավորական պատվիրակությունը, որը ակտիվ բանակցություններ էր վարում շվեդ խորհրդարականների և պատգամավորների հետ բանաձևի անցկացումը տապալելու նպատակով:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց